Ուղևորներին մեկ առ մեկ տեսախցիկով նկարելու փոխարեն

Նախօրեին տարբեր երթուղիների վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել։ Մոտ 10 երթուղու 150 մեքենա դուրս չէր եկել երթուղի։ Վարորդները գործադուլն էին անում՝ պատճառաբանելով, որ ստացած գումարն իրենց կատարած աշխատանքին համարժեք չէ, պնդում էին, որ նախկինում ավելի ցածր գնով էինգազ լիցքավորում :
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է, որ վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ ուղևորափոխադրող ընկերության, հետ անհամաձայնության պատճառով:
«Խոսքն օրական «պլանի» բարձրացման մասին է։ Հիմա քաղաքապետարանի ներկայացուցիչի մասնակցությամբ հարցը քննարկվում է։ Հասկանալի է, որ գործատուի և վարորդների խնդիրն է, բայց քաղաքապետարանը, բնականաբար շահագրգռված է, որ այդ հարցը արագ լուծվի, և երթուղայինների աշխատանքներն իրականացվեն»,- նշել էր նա։
Ավելի ուշ վարորդները սկսեցին աշխատել, բայց խնդիրը խորքային առումով մնում է չլուծված: Վարորդները համաձայնվել են աշխատել միայն այն բանից հետո, երբ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ուղևորափոխադրող ընկերության սեփականատերը գործադուլ հայտարարած վարորդներին հորդորեցին գիծ դուրս գալ և առաջիկա 7 օրն աշխատել հին օրավարձով, մինչև հարցին որևէ լուծում կտրվի:

Խնդիրները շատ են և դրանց խորքային լուծումը այլ կերպ, քան քաղաքային բյուջեից ուղղակի դոտացիաների հատկացումը քաղաքային տրանսպորտային, իրատեսական չէ: Քաղաքային տրանսպորտը ոչ միայն և ոչ այնքան բիզնես է, այլ հանրային ծառայություն: Որակյալ սերվիս ունենալու համար պետք է պատշաճ վճարել: Աշխարհում ընդունված է երկու մոդել` կամ այդ գինն ամբողջությւամբ վճարում է ուղևորը կամ էլ սակագնի մի մասն իր վրա է վերցնում պետությունը / համայնքը/:
Այն գինը, որն այսօր Երևանում, սահմանված է որպես ուղևորավարձ, որակյալ տրանսպորտ ունենալու համար, բավարար չէ: Հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը` այս փուլում սակագնի բարձրացման գնալը կարող է ճգնաժամային հետևանք ունենալ, որը նաև քաղաքական առումով բացասական էֆեկտ կթողնի իշխանության վարկանիշի վրա:
Միակ տարբերակը, որը կարող է իրավիճակի ռեալ բարելավում ապահովել, պետական կամ համայնքային աջակցությունն է քաղաքային տրանսպորտին:
Իսկ մեզանում առայժմ նման միտումներ չկան, հակառակը դեռ մի բան էլ ավտոբուսների մեջ տեսախցիկներ են դնում, որ ուղևորներին մեկ առ մեկ ֆիքսեն: Հենց այդ տեսախցիկային վերլուծությունների արդյուքում էլ բարձրացվել է օրվա պլանը:
Երթուղայինի վարորդները հայտարարել են, որ արտոնություն չտրամադրելու դեպքում գործադուլը կկրկնվի:

Արտոնություն կարող է և պետք է լինի: Ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերությունները պետք է ընդհանրապես տեղափոխվեն լիցենզավորված վճարների դաշտ և ուղղակի հարկեր, որպես այդպիսին չվճարեն: Այս դեպքում նաև իրատեսական կլինի նրանց առաջ պայման դնել` միկրոավտոբուսներից անցնել ավտոբուսների: 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3701 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am