Վարչապետ է ընտրվելու երեք «Բ»-երից մեկը.Գոչունյան
«Թուրքիայում վարչապետ կընտրվի երեք «Բ»-երի տարբերակով: Այս պահին կա երեք հիմնական թեկնածու: Մեկը՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդրըմն է, մյուսը՝ Էրդողանի փեսան՝ արդարադատության նախարար Բերաթ Ալբայրաքը, և կա նաև երրորդ թեկնածու: Ասում են, որ նրա անունը ևս սկսվում է «Բ»-ով», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով, Թուրքիայում նույնիսկ կատակում են, որ «վարչապետը կընտրվի երեք «Բ»-երի տարբերակով, և երեք «Բ»-երից մեկը կընտրվի»:
