Հարձակում լրագրողների վրա, ծեծ ընտրատեղամասերում. Էրդողանը շնորհավորեց «եղբորը»

Երեկ Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ: Ադրբեջանի խորհրդարանի 125 մանդատների համար պայքարի մեջ էին մտել 1314 թեկնածուներ: Ընտրություններն անցկացվեցին միայն մեծամասնական ընտրակարգով: Երկրով մեկ բացվել էին 5573 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը 5 միլիոն 300 հազարից ավելին էր:

ԵԱՀԿ դիտորդները հետևում էին քվեարկության ընթացքին, մինչ այդ ուսումնասիրվել էր նախընտրական իրավիճակը: «Թուրան» գործակալությունը հաղորդում էր, որ մի շարք ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, հարձակվում նրանց վրա, ջարդում տեսախցիկները, դուրս հանում ընտրատեղամասից: Մի շարք խախտումների մասին հաղորդեց «Մուսաֆաթ» կուսակցությունը, այդ թվում` իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասում չեն թույլատրել ներս մտնել: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ զանգահարել է ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին և շնորհավորել խորհրդարանական ընտրություններում վերջինիս գլխավորած կուսակցության հաղթանակի առթիվ:

Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների մեծամասնությունը և հաղթանակ տարել: Ըստ ընտրություններից հետո հրապարակված հարցման արդյունքների՝ «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, կարող է խորհրդարանի նոր կազմում ամենից շատ պատգամավորական մանդատներ ստանալ:
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ստորագրել էր Միլլի մեջլիսի 5-րդ գումարման կազմի լուծարման մասին հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով փետրվարի 9-ին: Լուծարման մասին որոշման նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը, որի կարծիքով՝ Միլի մեջլիսը չի դիմանում երկրի ղեկավարի առաջադրած խնդիրների և բարեփոխումների իրագործման բարձր տեմպին և չի կարող արդյունավետ կերպով կատարել իր գործառույթները:

Այսպես, ըստ «Թուրան» գործակալության՝ որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, դուրս հանել ընտրատեղամասերից: Բռնություններ են գործադրվել տեղական դիտորդների նկատմամբ: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն եղել: Ականատեսների պատմելով՝ մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել, կողմնակի անձինք դրանց վրա նշումներ, հավանաբար քվեարկություն են կատարել:
Մի ընտրատեղամասում դադարեցվել էր քվեարկությունը՝ պատճառը երկու թեկնածուների կողմնակիցների միջև վիճաբանությունն էր: Արձանագրություն է կազմվել, որ դիտորդներն են ինչ-որ մեկին ծեծի ենթարկել: Այդ ընտրատարածքում առաջադրված էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին: Նրա ներկայացուցիչը դիտորդների դեմ մեղադրանքն անհիմն է համարել: Բացի այդ, «Մուսավաթ»-ը հայտնել է, որ իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասերում թույլ չեն տվել ներս մտնել: Մինչդեռ Իշխանությունների ներկայացուցիչները հերքել են խախտումների մասին պնդումները:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Արթուր Գերասիմովն ասել է, որ դիտորդները հետևում են քվեարկության ընթացքին: Լրատվամիջոցները հաղորդեցին, թե նախկին խորհրդարանի նախագահ, այս ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Օքթայ Ասադովը օրվա երկրորդ կեսին սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Խորհրդարանի մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրը, սակայն հիվանդանոցից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են:

Դեռ մինչև ընտրությունները, երբ պատգամավորության թեկնածուները վերջին հանդիպումներն էին ունենում ընտրողների հետ, ու համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան այդ հանդիպումների մասին, որ հանդիպման մասնակից սովորական քաղաքացիները ձեռքի հեռախոսներով նկարահանում, տեղադրում են սոցցանցերում: Այդ տեսանյութերում ընտրողները մեղադրում են իրենց ընտրյալներին, բացատրություններ պահանջում, թե պատգամավոր դառնալուց հետո ինչու են անտեսում իրենց խնդրանքները, մարզեր չեն գալիս, մարդկանց չեն հանդիպում, չեն լսում, ոչինչ չեն անում շարքային քաղաքացիների համար:

Վերջին միջադեպը տեղի էր ունեցել Ֆազայիլ Ագամալիևի հետ, նա արդեն 20 տարի պատգամավոր է: Երեկվա հանդիպման ժամանակ ընտրողները վրդովված էին, ու նա ստիպված լքել է հանդիպման վայրը: «Թուրան» գործակալության հաղորդմամբ՝ նման միջադեպեր են տեղի ունեցել պատգամավորության մի շարք այլ թեկնածուների հետ:
Հաղորդվում է նաև, որ ընտրություններից արդեն ավելի քան մեկ շաբաթ արգելափակված են կամ հաքերային հարձակումների են ենթարկվում ընդդիմադիր կուսակցությունների որոշ կայքեր, մասնավորապես՝ «Մուսավաթ» կուսակցության ու դրան առնչվող կայքերը: Մի շարք անկախ թեկնածուներ հայտնել են, որ իրենց ոստիկանություն են հրավիրել, ոմանք գնացել են, ոմանք ծանուցում են պահանջել: Անկախ թեկնածուները դա գնահատել են որպես իրենց վրա ճնշում գործադրելու փորձեր։
Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարական ուսումնասիրությունների կենտրոնը երեկ հրապարակել է իր միջանկյալ երկրորդ զեկույցը: Նշված է, որ քաղաքական ազատությունների սահմանափակումները պահպանվում են:

Ուսումնասիրված վերջին 20-օրյա ժամանակահատվածում կուսակցությունների կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրահավաքներ անցկացնելու փորձեր չեն արվել: Պետական հեռուստաալիքներով որևէ քննարկում չի հեռարձակվել ընդդիմադիր հայացքներով մարդկանց հետ: Քննարկումներից բացի, նրանք չեն ներառվել ընտրությունների մասին պատմող հաղորդումներում: Զեկույցն ափսոսանքով փաստում է, որ Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդավարության ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1570 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am