Նախկին նախագահները մտնում են խաղի մեջ

Այս տարվա աշնանը Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Վրաստանում ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաները սկսվեցին նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանում տապալվեց ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը, ինչն ավելի վաղ խոստացել էր իշխանության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։ Անցած ամռանը զանգվածային ցույցերը հանդարտեցնելու նպատակով նա ասել էր, թե 2020թ. ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով։

Ահա, Վրաստանում արդեն նախընտրական տրամադրություններ են, քաղաքական գործիչները հանդես են գալիս նախընտրական հայտարարություններով: Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառել, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: Այս մասին նախկին նախագահը հայտարարել է «Պիրվելի» հեռուստաընկերության եթերից: Մարգվելաշվիլիի խոսքով, ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը մեծապես պայմանավորված է Վաշինգտոնից ուղարկված նամակների հետ, որով, ըստ Մարգվելաշվիլիի, Վրաստանի իշխանություններին ասել են, որ «մեզ համար անընդունելի եք»: «Արտաքին քաղաքականության փոփոխման վտանգ կա»,- գտնում է նախկին նախագահը:

Իսկ Ուկրաինայում գտնվող Միխայիլ Սաակաշվիլին մտադիր է մոտ ժամանակներս Թբիլիսիում հեռակա սեփական քաղաքական շտաբ ստեղծել։ Այս մասին Վրաստանի երրորդ նախագահը հայտնել է ֆեյսբուքյան իր ուղերձում։ Ինչպես պարզաբանել է Սաակաշվիլին, շտաբը աշխատանքը կսկսի արդեն մարտին՝ նախագահական գրադարանի բազայի վրա։ Նոր հարթակը առավելապես կողմնորոշված է դեպի երիտասարդությունը։ Այն նաև կմիավորի նախկին նախագահի կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և այլ ընդդիմադիր ուժերին։ «Մարտի 1-ից «Սաակաշվիլիի նախագահական գրադարանի» բազայի վրա ես կբացեմ իմ շտաբը, անձնական շտաբը, որը «Ազգային շարժման» և մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին, առանց կուսակցության եկող նոր մարդկանց հետ միասին կստեղծի ավելի մեծ հիմքեր և կարագացնի Իվանիշվիլիի ռեժիմի ավարտն ու Վրաստանի փրկությունը»։

Հիշեցնենք, որ ներկայումս երկրի նախկին նախագահ Սաակաշվիլին Վրաստանում չի բնակվում, քանի որ ներկայիս իշխանությունները նրա դեմ քրեական գործեր են հարուցել: Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013թ․, իր նախագահական երկրորդ ժամկետից հետո։ Նա դասավանդել է ԱՄՆ-ում, այնուհետև աշխատանքի է հրավիրվել Ուկրաինա, որտեղ քաղաքացիություն է ստացել։ 2015թ․ Սաակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից և հիմնել է ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը։ Դրանից քիչ անց նա զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ 2018թ․ փետրվարին արտաքսվել է Լեհաստան։ Սաակաշվիլին Կիև է վերադարձել 2019թ․ մայիսի 28-ին, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է նրա քաղաքացիությունը։

Վրաստանում Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով։ 2018թ․ հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեղավորներին ներում շնորհելու համար։ Ահա, Սաակաշվիլին Թբիլիսիում քաղաքական շտաբ է բացում: Սաակաշվիլիի խոսքով, իր հետևում կանգնած են շատերը, բացի այդ ինքը և վրաց ժողովուրդը միջազգային աջակցություն ունեն:

Միաժամանակ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, 2020 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հնարավոր է սահմանադրական մեծամասնություն ունենա: Կալաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Վրացական երազանքը» ժողովրդի վստահությունը վայելող միակ ուժն է: «Միակ քաղաքական ուժը՝ որը հաղթանակի իրական շանս ունի` «Վրացական երազանքն» է: Հանրությունը մեծ վստահություն ունի մեր նկատմամբ: Բոլորը տեսնում են ամեն ինչ… թե ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ մարտահրավերներ կան և միակ ուժը, որը ժողովրդի աջակցությունն ունի` «Վրացական երազանքն» է»,- հայտարարել է Կալաձեն:

«Եթե ընտրություններն անցկացվեն գործող ընտրահամակարգով, վստահ եմ, որ «Վրացական երազանքը» նորից սահմանադրական մեծամասնություն կունենա», վստահեցրել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն: Վերջինիս խոսքով, եթե ընդդիմությունը համաձայնի իշխանությունների կողմից առաջարկված 100/50 մոդելին (100 համամասնական և 50 մեծամասնական մանդատ), ապա իշխող թիմը կդժվարանա սահմանադրական մեծամասնություն ստանալ: «Եթե ընդդիմությունը մեր առաջարկին համաձայնի, հնարավոր է` դժվարանանք խորհրդարան մտնել սահմանադրական մեծամասնությամբ, սակայն գործող ընտրակարգով, վստահ եմ, որ «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն կունենա: Երբ ընդդիմությունն ասում է, թե «Վրացական երազանքը» 20-25% աջակցություն ունի, դա ընդամենը հոգեբանական ճնշում է»,- հայտարարել է Մդինարաձեն:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քաղխորհրդի անդամները քննարկել են քաղաքական ծրագրերը:

Կուսակցությունից նշում են, որ իրենք ընդդիմադիր միավորման առաջնագծում են և իրենց նպատակն է «Վրացական երազանքի»-ն խաղաղ ճանապարհով զրկել իշխանությունից: «Այսօր կուսակցությունում քննարկել ենք մեր հետագա ռազմավարությունն ու պայքարի ծրագրերը: Եվրոպական Վրաստանը մնում է ընդդիմադիր պայքարի առաջնագծում և մեր խնդիրն է` խաղաղ, ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից «Վրացական երազանքին»: Այդ պատճառով իշխանությունները պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք պարտության մատնել «Վրացական երազանքին», նշել է Դավիթ Բաքրաձեն:

Կուսակցության մեկ այլ առաջնորդ Գիգա Բոկերիան հայտարարել է, որ իրենք պատրաստ են հետագա քայլերն անել իրենց գործընկերների հետ համագործակցությամբ. «Քաղխորհրդին քննարկել ենք տարվա հիմնական մարտահրավերները: Մեր գործընկերների հետ միասին պատրաստվում ենք արդյունավետ բողոքի ալիք կազմակերպել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2891 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am