Նոր մանրամասներ՝ Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 2 անձանց սպանությունից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 02։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորույամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ով «ձախ բազուկի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։ Ոստիկաններն ու ապա նաև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Պառավյանի գլխավորությամբ պարզում են՝ արդյո՞ք Ն. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է երեկ՝ փետրվարի 9-ին, Վանաձորում տեղի ունեցած հրազենային գործադրմամբ 2 քաղաքացու սպանության և 2 քաղաքացու հրազենային վնասվածքներ ստացած կրակոցների ժամանակ, նա մասնակցություն ունեցե"լ է այդ միջադեպին, թե", ինչպես ժողովուրդն է ասում, «քյոռ գյուլա է կպել նրան»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունների փաստով հրկիզված Նիվայի մեջ հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, խզակոթը՝ այրված վիճակում, սրահի մեջ հայտնաբերվել է 4 հատ ինքնաձիգի փամփուշտի գնդակ, 34 հատ ինքնաձիգի փամփուշտի պարկուճ, 2 հատ դատարկ փամփուշտատուփ, որոնցից մեկը՝ այրված վիճակում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են:

Ինչպես Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Պառավյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել էր նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր ավտոմատ:

Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը, փորձագետ Արթուր Առաքելյանը, եւ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանը: Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ հրկիզված «Նիվան» կապ ուներ կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը: 

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am