Բաքուն ստիպված կլինի ԼՂ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Ադրբեջանի ՊՆ
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ ասված է,որ Ադրբեջանը ստիպված կլինի դիմել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, եթե հայկական կողմը չկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: «Հայկական կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չկատարման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի Ղարաբաղում դիմել հակամարտության ռազմական լուծման»,- հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Վերջիններս այդկերպ մեկնաբանել են հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող այն տեղեկությունը, թե մայիսի 8-9-ին Ադրբեջանի կողմից հարձակում է նախապատրաստվում ԼՂ-ի վրա:
