Ո՞ւմ հագով է կարված Արմեն Սարգսյանը

Եվ այսպես, Արմեն Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը ոչ թե պետության, այլ լրիվ ուրիշ բանի գլուխ է։ Նա հրապարակեց հանրաքվեի օրը և թռավ։

Արմեն Սարգսյանը, մինչև քայլարածների ծնած փաստաթղթի մասին կարծիք հայտնելը, փորձեց բացատրել, որ ինքն այլ տարբերակ չուներ ու միևնույն է հանրաքվեն լինելու էր, ուստի իրեն մնում էր միայն օր նշանակելու ֆունկցիան, բայց նա պարզապես ստում էր։

Սարգսյանը կարող էր դիմել ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների տեքստի սահմանադրականությունը պարզելու հարցով, բայց չի արել դա։ Հետևաբար՝ Արմեն Սարգսյանը հավասարապես մասնակից է դառնում հակասահմանադրական այս գործընթացին, դառնում է իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման մասնակից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Իսկ թե ինչու Արմենը գնաց այս քայլին, պարզ է։ Դա նրա տեսակն ու դերակատարումն է։ Նա ի սկզբանե խոցելի էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, քանզի օրենսդրորեն նախատեսված ՀՀ քաղաքացիության ու մշտական բնակության ժամկետների հետ խնդիրներ ուներ։ Այդ խնդիրները նրան իդեալական թեկնածու էին դարձրել նախորդ իշխանությունների համար։

Գործարքը կայացել է փոխշահավետ սկզբունքով։ Արմենին պետք էր ՀՀ նախագահի կարգավիճակը՝ դրսում իր մասնավոր բիզնես–շահերը առաջ մղելու համար, իսկ Սերժ Սարգսյանին պետք էր մեկը, ով ոչ լեգիտիմ է «էն գլխից» ու այդպիսով վերահսկելի, և բացի այդ՝ մեխի գլուխ է իր էությամբ ու չի խառնվի ներքին գործերին։

2018–ի մայիսին իշխանությունը փոխվեց, ու հիմա Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Արմեն Սարգսյանին ճիշտ այն մոդելով, ինչ մոդելով որ Սերժ Սարգսյանն էր նրան պատրաստվում օգտագործել։ Ասել է թե՝ ոչ միայն նախորդների հագով կարված Սահմանադրությունն է Նիկոլին դուր եկել, այլ նաև նախորդների վրայով «կարված» Արմեն Սարգսյանը։

Քաղաքացիության բարաթը պահանջիր, անձնական շահերն ապահովիր ու քշիր որքան սիրտդ կամենա։ Ահա այս դիտանկյունից են նայում Արմենին նրան օգտագործողները։ 1996–ից հետո նրան վարչապետ բերեցին, որպեսզի ժողովրդի աչքին «ֆիռմա» տղայի իմիջով թոզ փչեն։ Դա երկար չտևեց։

Թե ինչքան կտևի կապիկությունն այս անգամ, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ կապիկության ավարտից հետո Արմենը կրկին կթռնի, բայց հիմա նրան այդ հնարավորությունից պետք է զրկել, ձեռքից վերցնել դիվանագիտական անձնագիրն ու տանել շատ հայտնի ուղղությամբ՝ ցուցմունքներ տալու։

Արմեն Սարգսյանն այն տեսակն է, որ երբ անձնական շահ չի ունեցել, միանգամից հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Նա անկախ Հայաստանի քաղաքացի է եղել միայն այն դեպքում, երբ տարբերակ է ունեցել կթել մեր պետությունը։ Արմենին եթե լավ փող տվող լինի, ապա նա կարող է անգամ միջնորդել բառիս բուն իմաստով վաճառել Արցախն էլ, Հայաստանն էլ։ Նա կոմպլեքս չունի։ Ինքը իմպոռտնի չարչի է, միջազգային մասշտաբի դալալ, անգլերենի իմացությամբ հաջողակ խոպանչի, մշտաժպիտ դատարկություն։

Ինքը մեկ օր անգամ ՀՀ քաղաքացի չի մնա ու Հայաստանում չի ապրի, եթե անձնական գումարային շահ չունենա։ Այնպես որ զարմանալի չէ, որ հիմա մասնակից է դառնում Նիկոլի իշխանության ուզուրպացմանը։ Թքած թե Հայաստանն ինչ վիճակում կհայտնվի, եթե Նիկոլի ձեռքում գրպանային ՍԴ հայտնվի, վնգստացող դատական համակարգ ու ոչնչացած արդարադատություն։

Արմենը գործարքի մարդ է։ Ստվերային գործարքի։ Թե ինչ է ստացել այս անգամ, «հերձումը» հետագայում ցույց կտա։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 1418 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am