Սերժ Սարգսյանը ճիշտ էր. ԲՀԿ-ն ապացուցեց

Հանրապետության գլխավոր տուրիստը՝ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը: Իհարկե, եթե նախագահը նույնիսկ չստորագրեր այդ որոշումը, միեւնույն է, այն իրավունքի ուժով կմտներ ուժի մեջ, խնդրն այստեղ Արմեն Սարգսյանի դիրքորոշումն էր, արհամարհելով իրավաբանական հանրույթի տասնյակ ներկայացուցիչների նախաձեռնությունը, նա նախընտրեց տեղավորվել իշխանական կոնյուկտուրայում եւ կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրի առջեւ: Եւ ուրեմն այս գործընթացը կասեցնելու միակ հնարավորությունն այժմ խորհրդարանական երկու ուժերինն է՝ Լուսավոր Հայաստանի եւ Բարգավաճի: Սահմանադրությունը նախատեսում է, որ որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում կարող են վիճարկել պատգամավորների 1/5-րդը, մեր խորհրդարանի պարագայում 27 պատգամավոր: Այս օրերին ԼՀԿ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են գնալ այդ ուղղությամբ, միայն թե ունեն 17 պատգամավոր եւ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առնվազն եւս տասն են պետք: Իսկ որտեղ է ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն փնտրվում է դեռեւս նախագծի քննարկման օրվանից: Ծառուկյանի շեյխ գործընկերների համարը խորհրդարանում երկրաշարժ անող ԲՀԿ-ականների ձայն-ծպտունը այս դեպքում չէր ելնում, հատուկենտ ընդդիմադիր եւ ճակատային ելույթ ունեցողներին էլ մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը հրահանգել է չափի մեջ լինել ու չսրեն իրավիճակը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԲՀԿ-ականները հույժ կարեւոր թեմա քննարկելու պատրվակով փախել էին ԱԺ դահլիճից, որպեսզի չգրանցվեն եւ ելույթներ չունենան հանրաքվեի խայտառակ նախագծի մասին: Եւ ի տարբերություն ԼՀԿ-ի, ԲՀԿ-ից չունեցան համարձակություն նույնիսկ հաշիվ պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանից իր զազրելի ելույթի համար: Հիշեցնենք, որ Փաշինյանը նույն օրը ԱԺ-ում հայտարարեց, թե ովքեր կխոչընդոտեն այս գործընթացը՝ նկատի ունենալով կդիմեն ՍԴ, կհռչակվեն հակապետական ուժեր, ի պատասխան Էդմոն Մարքույանը հոխորտաց՝ չսպառնալ իրենց:

Իսկ ԲՀԿ-ն սովորության համաձայն իջել էր ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը: Այստեղ մեծ հաշվով չեն տարբերվում Փաշինյանից եւ նրանց մտահոգությունները ոչ թե պետության իրավական անվտանգության խնդիրներն են, այլ սեփական անվտանգության: Վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանը ուշի ուշով սպասում է իր հեռախոսի զանգին, թե ինչ պետք է ասի վարչապետ Փաշինյանը:

Նոր Հայաստանում էլ ԲՀԿ-ն շարունակում է իր ամենամեծ առաքելությունը՝ վճռորոշ պահերին ծառայել ոչ թե ժողովրդին ու պետությանը, այլ իշխանություններին: Երիցս չէր սխալվում Սերժ Սարգսյանն ասլով՝ «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:

Անի Սահակյան

դիտվել է 10677 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am