Հայտնի է դարձել, թե ում անունով են գրանցված Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետները

Օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակից անհետացել է Սամվել Ալեքսայնյանին պատկանող հանրահայտ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը:

Եթե 2018 թվականի արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակում «Ալեքս Հոլդինգ»-ը 6-րդ տեղն էր զբաղեցնում` վճարած 14 մլրդ 640 մլն դրամ հարկերով, ապա 2019 թվականին այս ընկերությունը կարծես թե հայտնվել է խոշորների ցանկի 106-րդ հորիզոնականում և վճարել է ընդամենը 2 մլրդ 182 մլն դրամ, այսինքն` շուրջ 7 անգամ քիչ:

Խնդիրը թերևս նրանում է, որ 2019 թվականին Սամվել Ալեքսանյանը բաժանել է իր բիզնեսները` նախկին «Ալեքս Հոլդինգ»-ից առանձնացնելով երկու ընկերությունը, որոնցից մեկը կոչվում է «Սիթի», մյուսը` «Ալեքս ընդ հոլդինգ»: «Ալեքս ընդ Հոլդինգ»-ը շարունակում գործել որպես ներմուծող և շաքար արտադրող ընկերություն, իսկ «Սիթին» արտացոլում է միայն մանրածախ առևտրի՝ սուպերմարկետների գործունեությունը։ Ընդ որում «Սիթի» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2018 թվականի մայիսի 14-ին. որպես հիմնադիր նշված է ՀՀ քաղաքացի Վարդան Վալյուշի Ֆարմանյանի անունը։ Թե ով է իրականում այս մարդը, հայտնի չէ, փաստ է միայն, որ նա այժմ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի և մանրածախ մի շարք այլ խանութների միակ և բացառիկ սեփականատերն է:

«Սիթի» ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակի 20-րդ հորիզոնականում է գտնվում և 2019-ին վճարել է 7 մլրդ 832 մլն դրամ հարկ: Մյուս ընկերությունը «Ալեքս ընդ Հոլդինգը» խոշորների ցուցակի 22-րդ հորիզոնականում է և վճարել է 6 մլրդ 910 մլն դրամ հարկ: Ի դեպ, մի քանի օր առաջ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ՖԲ-ում գրառում էր արել` նշելով, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ` մի շարք տնտեսվարող ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել` շաքարավազի շուկայում հնարավոր խախտումների համար.
«Վարչական վարույթ է հարուցվել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս ընդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «ՍԱՍ Գրուպ» ընկերությունների նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։ Փաստորեն, Սամվել Ալեքսանյանին պատկանող վերը նշված բոլոր երեք ընկերությունների անունները ներառվեծ են շաքարի գործով խախտում թույլ տվածների ցանկում:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 14479 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am