Հակամարտող կողմերը պետք է խստորեն հետևեն հրադադարի ռեժիմին. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է, թե որն է ԱՄՆ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ «Մեր՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը հետևյալն է. հակամարտող կողմերը պետք է խստորեն հետևեն հրադադարի համաձայնագրին՝ հակամարտության համակողմանի խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է նա՝ մեկնաբանելով շփման գծում շարունակվող լարված իրավիճակը։ Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
