Փաշինյանի ձախողված պլանը. նա ջղաձիգ քայլերի է դիմում

Թեեւ մի քանի օր է Ազգային ժողովի իշխող ֆրակցիան ընդունել է սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշում, բայց իշխանական ճամբարում ջղաձիգ տրամադրություններ են, որը համոզելով, որը սպառնալով, որը խնդրելով ուղերձ է հղում ՍԴ դատավորներին կամ հրաժարական ներկայացնել, կամ օգտվել վաղ կենսաթոշակի օրենքից, որի ժամկետն ավարտվում է փետրվարի 27-ին:

Առաջինն այդ մասին խոսեց անձամբ Փաշինյանը՝ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ, նա չնայած պատերին ծեփեց նախկիններին, այդ թվում նրանց «դրածո» ՍԴ-ին, բայցեւայնպես կոչ արեց ՍԴ դատավորներին օգտվել այդ հնարավորությունից, թույլ տալ, որ ձեւավորվի նոր ՍԴ: Մի քանի օր է նույնն են անում Փաշինյանի թիմակիցները, երեկ էլ Լենա Նազարյանն էր նույն կոչն անում իր հարցազրույցում: Իշխանությունում օգնության են կանչել նաեւ իրենց արբանյակներին: Արամ Սարգսյանը ավելի գայթակղիչ կաշառք է առաջարկում: «2018-ին Հայաստանում քաղաքական իրավիճակի, օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխություններից հետո, հաշվի առնելով տասնամյակներով Սահմանադրական դատարանի գործունեությունից հանրության մեջ ձևավորված իրավացի բացասական վերաբերմունքը, գտնում եմ, որ քաղաքական անհրաժեշտություն է ՍԴ նոր կազմ ունենալը, որում չի բացառվում նաև ձեզնից ոմանց ներկայությունը, ինչպես գործադիր ու դատական իշխանության մեջ շարունակում են պաշտոնավարել շատերը»,– ՍԴ դատավորներին «կուտ» է տալիս Արամը Սարգսյանը:

Հընթացս էլ փուռը տալիս Փաշինյանին՝ խոստովանելով, որ ուժային մեթոդներ է կիրառել նրանց նկատմամբ.«Հասկանալով նաև ձեր անձնական կյանքին խառնվելու, ոստիկանական մեթոդներով ձեզ որոշում պարտադրելու մեթոդներից ձեր բնական վիրավորվածությունն ու նեղացածությունը, այնուամենայնիվ, գտնում եմ, որ պետությունը արհեստական հակադրությունից և ցնցումներց հետ պահելու գիտակցությունը գերակշռող կլինի։ Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է, որը գիտակցելը շատ ավելի մեծ արժանապատվություն է, քան առժամանակ դիմադրելը»:

Հիմա հարց, եթե իշխանությունն ընդունել է հանրաքվեի որոշում ու հիմնավորում է, որ դա ամենաժողովրդավարական ճանապարհն է եւ իրեն որեւէ մեկը չի կարող մեղադրել այդ ուղիով հարց լուծելու համար, ինչու է շարունակում հին երգը երգել ու ՍԴ դատավորներին տարատեսակ մեթոդներով խնդրել-համոզել-հորդորել-կաշառել, որպեսզի հեռանան իրենց պաշտոնից:

Իրականում այս ջղաձիգ հայտարարությունները մատնում են իշխանությանը, որ իրենց սկսած գործընթացը հակասահմանադրական է թե ընթացակարգային, թե բովանդակային առումով, իրենք հասկանում են դա եւ դրա հետեւանքները: Պարզապես հանրաքվեի որոշումով փորձում են արագացնել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը: ՍԴ դատավորներն արժանապատվություն և բարձր իրավական գիտակցություն դրսևորեցին ու հրաժարվեցին վաղ կենսաթոշակի առաջարկից։ Փաշինյանը ստիպված գնաց սահմանադրական փոփոխության ճանապարհով։ Բայց եթե անգամ աչք փակի գործընթացի իրավականության վրա, ապա առնվազն հասկանում է, որ այդ հանրաքվեն կարող է վերածվել իր անվստահության ակտի, քանզի մարդկանց դժվար է լինելու համոզել, որ իրենց երջանկությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Հրայր Թովմասյանն է, որը պետք է հեռանա: Իսկ հանրաքվեում անհրաժեշտ է մոտ 650 հազար ձայն, ինչը ներկայում փոքր թիվ չէ իշխանության համար: Դեռ երկու տարի առաջ վստահության ամենաբարձր պիկին 850 հազար մարդ ձայն տվեց Փաշինյանին:

Անի Սահակյան

դիտվել է 5953 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am