Արմեն Սարգսյանը Փաշինյանի համար ավելի լեգիտիմ է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Նախագծով առաջարկվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Այլ խոսքով՝ սա
հանրաքվե է, որի միջոցով ՍԴ-ն ազատվելու է Հրայր Թովմասյանից և ևս վեց անդամներից, մնալու են 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված Արման Դիլանյանն ու իշխանությունների սիրելի Վահե Գրիգորյանը: Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն այդ փաստաթուղթն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին, ով ունի հնարավորություն որոշումը չստորագրելու, եւ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու:

Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է հենց նրա վրա․ որն է լինելու նրա քայլը: Երկու օրվա ընթացքում մի քանի տասնյակ իրավաբաններ կոչով են հանդես եկել նախագահին ուղղված, կետ առ կետ ցույց տալով, որ այս պրոցեսը հակաօրինական ու հակասահմանադրական է ու պետք չէ ստորագրել: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նախագահի դիրքորոշումն առաջին հերթին քաղաքական է լինելու: Քանզի Արմեն Սսարգսյանը ընտրել է իր տեղը այս պետությունում, դա ամենաանշառ, կարծիք չհայտնելու, ոչինչ չասելու, մեր հաշվին շուրջ տարին շրջագայելու տեղն է, ինչի համար էլ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աչք է փակում Սարգսյանի կեղծված փաստաթղթերի վրա, եւ այդ պատմությունը հեղափոխությունից հետո օրակարգ չի բերվում:

Ուստի սովորության համաձայն այս դեպքում էլ Արմեն Սարգսյանն ընտրեց իր կոմֆորտ գոտին: Ճիշտ է նա դեռեւս չի ստորագրել, բայց նախորդ օրվա իր հարցազրույցում գրեթե հստակ ակնարկել էր, որ դեմ չի լինելու, քանզի Սսարգսյանի խոսքով՝ պետք չէ վախենալ հանրաքվեից: << Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ>> ասել է նա:

Որ թե Փաշինյանը, թե Արմեն Սարգսյանը սեփական շահը վեր են դասում պետությունից, մենք չէ, որ պետք է ասենք, այդ մասին նրանց մատնում են իրենց իսկ քայլերը: Ասենք ինչ կարգի կյանքի ու մահվան հարց պիտի լինի Փաշինյանի համար գործող ՍԴ կազմից ազատվելու հարցը, որ նա ի նշան երախտագիտության, երեկ այցելել է նախագահի տիկնոջը տեսության, ով վիրահատության է ենթարկվել:
Սա անում է մի մարդ, ով շաբաթներ առաջ հարկ չհամարեց շնորհավորական ուղերձ հղել առաջին նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Եթե նույնիսկ նա հոգեւոր հայր չէ, ապա նորանկախ Հայաստանի հիմնադիր նախագահն է, եւ ինստիտուտների ու պետության նկատմամբ հարգանքից ելնելով ուղղակի պարտադիր էր այդ շնորհավորանքը:Ստացվում է իր ոչ լեգիտիմ ներկայով Արմեն Սսարգսյանն ավելի մեծ լեգիտիմություն ունի Փաշինյանի համար, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անի Սահակայն

դիտվել է 1307 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am