Ռալֆ Յիրիկյանը մեղադրում է ՊԵԿ-ին

 

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակում Beeline-ը, ըստ վճարած հարկերի մեծության, առաջինն է հեռահաղորդակցական ոլորտի ընկերությունների մեջ:

2019 թվականի խոշոր հարկ վճարողների ցուցակում հեռահաղորդակցական ոլորտը ներկայացնող 4 ընկերություն է ընդգրկված: Ըստ այդմ` ՎԵՈՆ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 10-րդ հորիզոնականը։ 2019թ.-ին ընկերությունը մուծել է 12.24 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` վճարված հարկերի ծավալն աճել է 223 %-ով կամ 8.45 մլրդ դրամով։
14-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ)։ Ընկերությունը մուծել է 9.89 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` վճարված հարկերի ծավալն աճել է 45.%-ով կամ 3.09 մլրդ դրամով։ 18-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) ընկերությունն է, որը մուծել է 8.94 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` արձանագրված աճը 40% է կազմում կամ 2.56 մլրդ դրամ։
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը հայտնվել է խոշորների ցուցակի 176-րդ հորիզոնականում։ Այս ընկերությունը մուծել է 1.11 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` վճարված հարկերի ծավալը նվազել է 14.%-ով կամ 0.18 մլրդ դրամով։
Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 32.17 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ` արձանագրվել է աճ 13.92 մլրդ դրամով կամ 76.28%-ով։
ՊԵԿ-ի հրապարակած այս ցուցանիշների հետ, սակայն, համամիտ չէ Վիվա-ՄՏՍ ընկերությունը: Վերջինս պնդում է, որ ինքը վճարել է ավելի խոշոր հարկեր և պետք է զբաղեցնել խոշոր հարկատուների ցուցակի ոչ թե 14-րդ, այլ 7-րդ հորիզոնականը:
Թեպետ բացարձակ թվով հեռահաղորդակցական ընկերությունների վճարած հարկերն ավելացել են, սակայն ընդհանուր առմամբ նրանց բաժին է ընկնում 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3%-ը միայն` 2018թ.-ի 2% էր –ի փոխարեն: Այս ցուցանիշը փաստում է, որ բջջային կապի օպերատորները երկրի ՀՆԱ-ի ստեղծման գործում նկատելի արդյունք չունեն:

<Հետևաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորություններ մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը: Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017թ.-ի դեկտեմբերից>>,- նշվում է ընկերության տարածած պարզաբանման մեջ:

Փաստորեն Ռալֆ Յիրիկյանի ղեկավարած ընկերությունը ՊԵԿ-ին մեղադրում է իր վճարած հարկերը թաքցնելու և դրանք չհրապարակելու մեջ: Արդյոք ՊԵԿ-ը կընդունի դիտողությունը և կվերանայի իր հրապարակած ցուցակը` կերևա առաջիկայում:

 

 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 6695 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am