Էվերթոնը հաղթեց Քրիսթալ Փելասին

Անգլիայի 26-րդ տուրի շրջանակում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Բերնարդը։ Երկրորդ կեսի մեկնարկում Քրիստիան Բենտեկեն հավասարեցրեց հաշիվը։
59-րդ րոպեին «Էվերթոնին» դարձյալ առաջ մղեց Ռիչարլիսոնը։ 88-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Դոմինիկ Քելվերթ-Լյուինը։