Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի և Թուրքիայի վարչապետի պաշտոններից Ահմեթ Դավութօղլուի առաջիկա հեռանալը:
« 2015 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ցայժմ իրականացվում է պալատական հեղաշրջում: Պալատական հեղաշրջումն ավարտված գործընթաց չէ, այն շարունակվում է: Արդեն ամեն ինչ վճռելու է նախագահական պալատը, կառավարությունն իր կամքով որոշում չի կայացնի:
Թե ով կլինի ԱԶԿ նախագահը, ով կլինի երկրի վարչապետը, ովքեր կլինեն ռեկտորները, որ թերթերի սյունակներում ովքեր կգրեն՝ այդ ամենն արդեն որոշելու է նախագահական պալատը:
Այս «Մեկ մարդու համակարգի» ձևավորման մեջ ամենամեծ ներդրում ունեցած անձը Ահմեթ Դավութօղլուն է, որը չի պաշտպանել խորհրդարանին և հավատարմություն է պահպանել նախագահական պալատին:
Նախագահական պալատին չի գոհացնում անգամ 99.9 տոկոսանոց հավատարմությունը: Դավութօղլուի բացթողումը հենց սա է: Դավութօղլուն Թուրքիայի քաղաքական պատմության մեջ կմնա որպես ջարդարար»,- Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ ասել է Դեմիրթաշը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը