Սերժ Սարգսյանն Արցախի որոշ շրջաններ հանձնել է Նիկոլ Փաշինյանին… Միհրան Հակոբյան (video)

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի կարծիքով՝ Քարվաճառում տեղի ունեցած ՀԴՄ կտրոնի խայտառակ պատմությունից հետո ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելով՝ փորձում էին վերոնշյալ միջադեպից հանրության ուշադրությունը շեղել:

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Միհրան Հակոբյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նման քայլերով պարզապես տեսարան են ապահովում, Հակոբյանը պատասխանել է. «Հայաստանում շատ վաղուց տեսարանները հետաքրքիր չեն, որովհետև երկրում ահռելի խնդիրներ կան կուտակված»:

Հակոբյանի խոսքով՝ մարդիկ երկու տարի առաջ փողոց դուրս չէին եկել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն արքայավայել ապրեն. «Բա Դուք հեղափոխականներ ե՞ք, պատկերացնու՞մ եք՝ Տրոցկին, Ստալինը նստեին ու քննարկեին իրենց հավելյալ աշխատավարձի հարցը»:

Միհրան Հակոբյանը հռետորական հարց է բարձրացնում. «Պարոն վարչապետ, էդ ավտոշարասյունով, որ գնացել էիր որդուդ տեսնելու, իսկ էդ բենզինի փողն ո՞վ է վճարել: Էդ որտե՞ղ է գրված, որ Հայաստանի հարկատուները պետք է աշխատեն, իսկ ՀՀ վարչապետն էլ այդ հարկերի հաշվին գնա իր որդուն տեսակցության»:

Խոսելով Ռուբեն Հայրապետյանի բավականին կոշտ արտահայտությունից՝ երբ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գալու է ժամանակ ու ինքն է փռելու ասֆալտին, իր ոտքերն էլ մաքրի իրավապահների վրա, Միհրան Հակոբյանն ասել է. «Բա ի՞նչ էիք սպասում: Մարդուն ապօրինի ձևով բերման էին ենթարկել, դրանից հետո ուզում էիք նա ասեր՝ շնորհակալությու՞ն»:

Միհրան Հակոբյանը կարծում, որ արժանապատվությունն ու ինքնասիրությունը ոտնահարված մարդիկ ամեն ինչ էլ կարող են ասել. «Մի բան էլ՝ էդ «մոդան» ո՞վ է բերել: Դուք տեսնում ե՞ք երկրի վարչապետն ինչպես է խոսում»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Միհրան Հակոբյանն ասել է. «2005թ. ՍԴ բարեփոխումների ժամանակ հայտարարում էին, որ Քոչարյանը հավերժացնում է իր իշխանությունը, այսօր Քոչարյանը քաղբանտարկյալ է: Հիմա էլ ասում են՝ Հրայր Թովմասյանը գրել է սահմանադրություն Սերժ Սարգսյանի ու իր իշխանության հավերժության համար, բայց երեկ ՀՀԿ-ականները ոստիկանության դիմաց էին: Այս ամենն աբսուրդ է»:

Միհրան Հակոբյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ չէր մասնակցում ՍԴ բարեփոխումների «ՈՉ»-ին, նա հեռատես էր և տեսնում էր, որ այս Սահմանադրությունն իրեն է ծառայելու:

դիտվել է 1386 անգամ
Լրահոս
Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video) Մտածեցի՝ «հիմա ի՞նչ գյուղ է ծախել, որ թոշակները բարձրացնում է» (video) «Ստորացրե՞ց երեկ Փաշինյանն իր փոխոստիկանապետերին»․ Նարինե Դիլբարյան (video) Большая манипуляция Пашиняна и ЕС: чего на самом деле ждать от TRIPP? — Арешев раскрывает скобки (video) Գումարները փոշիացրել եք․ գնացի այնտեղ, շենքը տեղում եղավ՝ ներողություն կխնդրեմ․ Արման Ղազարյան (video) Ընտրություններից առաջ անհանգի՞ստ եք․․․ Գևորգ Պապոյանի արձագանքը (video) Նիկոլ քեզ չեմ ընտրի, ամեն ինչ խարաբ ա․ Գնդեվազի բնակիչ (video) Բժիշկների մոտ բունտ է հասունանում․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես են Նիկոլի բանկերը թալանում ժողովրդին. Գառնիկ Դանիելյան (video) Արցախից բռնատեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում (video) Իշխանությունը սարսափած է ընդդիմության միավորումից․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am