Ինչ է պահանջվում ԴԱԻՇ-ին թուլացնելու և ոչնչացնելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԴԱԻՇ ահաբեկչութան դեմ պայքարի հարցով անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի խորհրդակցություն և հայտարարել, որ ԴԱԻՇ-ին կարելի է հաղթել միայն գործընկերների հետ գլոբալ համագործակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը: «Նախագահն ընդգծել է, որ ԴԱԻՇ-ին թուլացնելու և ոչնչացնելու համար նախկինի պես կպահանջվի գործընկերների լայն շրջանակի հետ գլոբալ մասշտաբով համակարգում, և որ ԱՄՆ-ը վճռականորեն մտադիր է նաև հետագայում գլխավորել ԴԱԻՇ-ի դեմ գլոբալ կոալիցիայի ընդհանուր ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում:
