Ռուս-ադրբեջանական ռազմական գործակցության խորը արմատները

Ադրբեջանը մտադիր է շարունակել ռազմական գործակցությունը Ռուսաստանի հետ: Ինչպես հայտնել է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ հանդիմանը:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայումս ակտիվ աշխատանք են տանում տնտեսական օրակարգի ուղղությամբ: «Լավ արդյունքներ կան առևտրատնտեսական ոլորտում: Անցած տարի Ռուսաստանից Ադրբեջան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկ՝ ավելի քան 900 հազար մարդ: Կարծում եմ այս տարի ևս լավ արդյունքներ կունենանք»,-հավելել է Ալիևը:

Գերասիմովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ ռազմական կապերը սերտացնելու համար: «Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գոհացնող են: Մեր ռազմական գերատեսչությունների միջև ընդլայնվում է ռազմատնտեսական համագործակցությունը… Ապագայում կանենք ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ ռազմական կապերը սերտացնելու համար»,-հավելել է Գերասիմովը:

Մինչ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում փոխգործակցությունն է քննարկում, օրերս հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում ORSIS ընկերության ներկայացուցչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված նոր քրեական գործով մեղադրյալ կամ կասկածյալ դեռևս չկա։ Նշենք, որ ՀՔԾ-ում քննվող երկու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում և կատարվում է նախաքննություն։
Factor.am-ը օրեր առաջ հայտնել էր, թե ORSIS-ի քրեական գործով անցնում է ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը։ Իսկ ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից հանրապետությունում ռուսական ORSIS զենքի ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքին խոչընդոտելու փաստով։

Հիշեցնենք, որ 2019 թվականին ORSIS-ը («Պրոմտեխնոլոգիա») «սև ցուցակում» է ներառել Հայաստանի ուժային կառույցներին զենք մատակարարողներին ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլարի չափով ռազմատեխնիկայի մատակարարումների տենդերի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի «Մինպրոմտորգը» ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին խնդրել է լուծել տվյալ իրավիճակը՝ ORSIS-ի վերաբերյալ որոշումը գնահատելով որպես «չմոտիվացված»: Տենդերի տապալման փաստով քրեական առաջին գործն է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել է, որ ընկերությանը բացառել են «սև ցուցակից»:

Ըստ News.am-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նոր քրեական գործը հարուցել էր Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերը յուրացնելու և նույն նախարարության պաշտոնական անձի կողմից երկրում ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով: Գործակալության զրուցակցի խոսքով՝ նոր քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել ՀՔԾ նյութերը, որոնց համաձայն՝ այն բանից հետո, երբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը առաջին քրեական գործն է հարուցել՝ կապված տենդերի տապալման հետ, ՀՀ ՊՆ ղեկավարի տեղակալներից մեկի օգնականը փորձել է ORSIS-ի փաստաբանին համոզել հրաժարվել բողոքներից:

Դեռ անցյալ տարի ամռանը մամուլը գրեց, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման տենդերը անհիմն փակելուց հետո, որին մասնակցում էր ռուսական ORSIS ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Հայտնի էր դարձավ, որ «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը, որը ներկայացնում է ORSIS զինագործական ապրանքանիշը, դատի չի տվել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը:

Միևնույն ժամանակ «Պրոմտեխնոլոգիա»-ն հույս էր հայտնել, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կանի հնարավոր ամեն ինը՝ հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն` անկախ պաշտոնից ու աստիճանից. «Ընկերությունը հույս ունի, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները վերականգնելու հույս է հայտնել:

Անցյալ տարվա օգոստոսի վերջին մամուլը հայտնեց, որ ռուսական կողմը դատի է տալիս Հայաստանի ՊՆ-ին: Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը դատի էր տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», - հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով․ - «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»: «Հիմա մենք սև ցուցակում ենք», - ըստ «Ազատության»՝ ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: - «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», - հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել:

Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծն անցած տարի փաստել էր՝ հենց Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյն եղել է ORSIS-ի հրացաններն արտադրող գործարանի գլխավոր տնօրենի տեղակալը: «2012-ին, երբ նրա հայրը՝ Դմիտրի Ռոգոզինը, սկսեց համակարգել ռուսական զենքի մատակարարումները, որդու պաշտոնավարման շուրջ սկանդալ էր բարձրացել, ինչից հետո հայր-Ռոգոզինը ստիպված էր եղել Ֆեյսբուքի իր էջում հայտարարել՝ «ընտանեկան խորհրդում ես ու որդիս դժվարին որոշում կայացրինք, ըստ որի նա պետք է հեռանա հարազատ ընկերությունից, որպեսզի հիմք չտա խոսելու շահերի բախման մասին»: Ռոգոզինի երիտասարդ տղան իսկապես հեռացել էր, սակայն որոշ ժամանակ անց «անաղմուկ այդ տեղը ժառանգել էր Ռոգոզինի մեկ այլ ազգական՝ նրա զարմիկ Ռոմանը»՝ պնդել էին միջազգային հետաքննող լրագրողները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1093 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am