ԱՄՆ-ն կարգավիճակ ու տարածքներ է գծում. Հայաստանի հարևանը դեմ է

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ելույթում օրերս մեղադրել է Միացյալ Նահանգներին Իրանի դեմ ահաբեկչություն իրականացնելու մեջ: Նախագահն ամերիկյան պատժամիջոցների քաղաքականությունը համեմատել է Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչության հետ

Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ առանց այն էլ լարված հարաբերությունները էլ ավելի սրվեցին, երբ ԱՄՆ-ի ռմբակոծության արդյունքում Իրաքում սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան այս գործողության, Իրանը հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանների ուղղությամբ, որի արդյունքում չեղան զոհեր:

Իր ելույթում Իրանի նախագահն անդրադարձել է նաև բանակցային գործընթացին: «Նրանք կարծում էին, որ մենք ծնկի կգայինք առաջին ամիսներին ու կխնդրեինք բանակցություններ Ամերիկայի հետ իրենց նախընտրած պայմաններով»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը քննադատել է նաև ԱՄՆ վարած քաղաքականությունը Մերձավոր Արևելքի հակամարտության ուղղությամբ: Ռոհանին նախագահ Թրամփի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը որակել է «դարի հանցագործություն»՝ ընդգծելով, որ այս միջոցով Վաշինգտոնը հանցանք է գործում Պաղեստինի ժողովրդի հանդեպ:

Իսկ Իրանի հոգևոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Ամերիկյան «դարի գործարքը» ավելի շուտ կմեռնի, քան Թրամփը»,-գրել է նա:

Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն է:

Վաշինգտոնն առաջարկում է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք է կրկնակի մեծանա: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արևելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), և միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:

ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաև զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ:

Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Խամենեիի կարծիքով՝ արաբ առաջնորդները, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «դարի գործարք» կոչվող խաղաղության ծրագրին՝ Իսրայելի և Պաղեստինցիների միջև հակամարտությունը դադարեցնելու համար, ոչ կոմպետենտ են: «Մի նայեք «դարի գործարքին» մի շարք արաբական պետությունների դավաճան ղեկավարների մասնակցությանը»: Նրանք ոչ կոմպետենտ են և չեն հարգում իրենց ժողովրդին», նշել է իրանցի առաջնորդը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2803 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am