Փրկել երկիրը Նիկոլ Փաշինյանի ատելությունից

Նիկոլ Փաշինյանի իշխող ֆրակցիան այսօր ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու որոշումը: Այսպիսով՝ անտեսելով միջազգային կառույցների նախազգուշացումները, տեղական սահմանադրագետների դիտողությունները, որ իշխանության բռնած ուղին հակասահմանադրական է եւ միայն վնասել է պետության միջազգային վարկին, խաչ է քաշելու Սահմանադրությամբ ամրագրված իրավական պետության փաստի վրա, գնաց իր նպատակի ետեւից՝ անգամ հակաօրինական ճանապարհով ազատվել գործող ՍԴ նախագահից եւ մյուս վեց անդամներից, որոնք նշանակվել են մինչեւ 2015 թվականը բարեփոխված Սահմանադրությամբ: Մասնագետները հանգամանալից բացատրել են, հղումներ արել գործող օրենսդրությանն ու գլխավոր օրենքին, հորդորել հետ կանգնել այդ ճանապարհից: Բայց խորհրդարանում ծավալված այսօրվա քննարկումը եւ հատյապես Նիկոլ Փաշինյանի ելույթը ցույց տվեց, որ պետության թիվ մեկ պաշտոնյան մարդաորս է հայտարարել ոչ միայն Հրայր Թովմասյանի եւ նախկինների նկատմամբ, այլ բոլոր նրանց, ովքեր սրանից հետո կհամարձակվեն հակադրվել իշխանության տեսակետին: Այսինքն այլեւս գործ չունենք Փաշինյան-Թովմասյան հակամարտության հետ, կամ այլ կերպ ասած՝ խնդիրն իրականում Հրայր Թովմասյանը չէ, այլ այն, որ իշխող ուժի բաց տեքստով հայտարարում է, որ ինքն ինչ ուզի, ոնց ուզի. <<Եւ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ>> հայտարարեց նա՝ չպարզաբանելով՝ իրենց ձայն տված մարդիկ ժողովուրդ են, իսկ մյուսները՝ ոչ՞, եւ եթե որեւէ մեկը հակադրվի այս ապօրինի գործընթացին, այդ ինչ է անելու իշխանությունը՝ թաթիկներն է կտրելու, ասֆալտին է փռելու, թե պատերին է ծեփելու:
Որեւէ մեկը սրանից հուժկու ատելության քարոզ արե՞լ է, որքան վարչապետը, որեւէ մեկը համարձակություն ունի այսպիսի սեպ խրել հասարակության մեջ, երկիրը հիմա էլ բաժանել պետականամետների եւ հակապետականների միջեւ, վերջապես ուր է տանելու այս ճանապարհը, անշուշտ, ոչ մի լավ տեղ:
Ներեցեք, պարոն վարչապետ, այդուհանդերձ բարդ, գրեթե անհավանական պահանջ եք ներկայացնում ՝ համաձայնել մեզ հետ: Ձեր ինչի՞ հետ համաձայնեն, ասենք ձեր պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հնչեցրած մտքի հետ, ով այսօրվա անչափ կարեւոր քննարկմանն ունեցած իր ելույթում ասում էր, թե Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, քանի որ մանկապարտեզներում էլ գիտեն, որ նա լավ մարդ չի, թե ձեր նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանի թափած թույն ու թարախի, մարդ, որը լինելով ՀՀԿ-ի իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ավելին, Սերժ Սարգսյանի երբեմնի ընկեր , հոխորտում է, թե նախկիններըժողովրդից բռնազավթել են իշխանությունը: «Ինչքան էլ բերեն զարդարեն, օվալաձեւ անեն, երկար, տափակ, քառակուսի, այս դահլիճից արնահոտ է գալիս: Ես այստեղ տեսել եմ Կարեն Սերոբիչի արյունն ու ուղեղը ու երդվել եմ, որ սրանց վերջը պիտի գա: Եթե ՍԴ-ն ճիշտ պահեր իրեն հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո, կամ Ռոբերտ Քոչարյանի հարցը, որ դրվեց, ՍԴ-ն 1 տարի ժամկետ տվեց, հետո ջրեցին, գնաց: Այդ ամբողջը տեսել ենք, բայց այսօր փակուղի են մտել նախորդ իշխանության ձեռքով, հեռացե՛ք, ձեր թարախ արյունը այս երկրի վրա չպիտի՛ թափվի, աշխարհ շուռ գա, այլեւս իշխանության չեք գալու»,- հայտարարեց Միքայելյանը՝ մոռանալով, որ այդ թարախ արյուն ունեցողների նախկինների պակաս իշխանությունում չի զգացվում: Սա չէ՞ ձեր մակարդակը, սա չէ ձեր տեսակը

Անի Սահակյան

դիտվել է 2428 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am