Փաշինյանին վերջին շանսն է տրված՝ կօգտվի, թե կգնա իր ճանապարհով

Հայաստանի խորհրդարանում իշխանականները դեռ ավարտին չէին հասցրել Սահմանադրությունը գլխատելու
հանցագործությունը, և առանց ՍԴ կարծիքը լսելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշում ընդունել իրենց քվեարկությամբ, երբ լսվեց ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստանի իշխանություններին ուղղված հերթական կոչը՝ Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

«Հայաստանի խորհրդարանը որոշել է փետրվարի 6–ին արտահերթ նիստ անցկացնել ՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում պետք է հանվի պահանջը, ըստ որի, Սահմանադրական դատարանը ստուգում է օրինագծերի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը։ Ի թիվս այլ հարցերի, սա նաև փոխելու է Սահմանադրությունը վերանայելու ընթացակարգը։ Բացի դրանից՝ սահմանադրական մեկ այլ առաջարկվող փոփոխություն կարծես թե նպատակ ունի դադարեցնել Սահմանադրական դատարանի մի քանի անդամների լիազորությունները։ Այս երկու թեմաները կարևոր են, իսկ առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ սահմանադրական հաստատությունների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առնչությամբ բարձրացված որոշ հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորին շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ ԵԽ փորձագիտական մարմնի կարծիքը։ Հանձնաժողովի կարծիքը, որը կարող է ստացվել հրատապ ընթացակարգով, կարծում ենք, արժեքավոր կլիներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, եթե հարցը դրվելու է հանրաքվեի»,–հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը (Սլովենիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա, Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խումբ): Հայտարարության տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։ Մի քանի օր առաջ էլ անհանգստություն էին հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված վերջին օրերի գործընթացների վերաբերյալ: Նրանց հայտարարոթյունից հետո մեր իշխանության մանր ու միջին պաշտոնյաներն առանձնակի սոփեստությամբ ձեւացրեցին, թե ոչ մի նախազգուշացում չկա, որ այդ կոչերն իրենց ուղղված չէին, ճիշտ հակառակը՝ միջազգային գործիչները համաձայն են իշխանությունների բոլոր քայլերին:
Մի քանի օր է Հայաստանի իրավագիտական միտքը լծված է այս իշխանություններին հասկացնելու, որ իրենց մտադրությունները դուրս են իրավունքի եւ սահմանադրականության դաշտից, որ այդ ճանապարհով թեկուզ ամենաոչլեգիտիմ կառույցի հարցերը լուծելը պետությունը մի քանի տարով միայն հետ է գցելու: Անտեսել էին նաեւ միջազգային կառույցների խորհրդատվական կարծիք ստանալու ավանդույթը, այո, այդ կարծիքը խորհրդատվական է, բայց Հայաստանը Եվրոպական ընտանիքի անդամ է եւ եթե ցանկանում է գնալ քաղաքակրթական ճանապարհով, ապա առնվազն չի կարող անտեսել: Այնպես որ Նիկոլ Փաշինյանին վերջին շանսն է տրված՝ մնում է քաղաքակիրթ աշխարհի հետ, թե իր ցեղախմբի իշխանությունն է հաստատում երկրում:

Անի Սահակյան

դիտվել է 2196 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am