ՀՀ իշխանությունները թոզ են փչում. Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը. Վիտալի Բալասանյան

Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանություններին, ինչպես նաև համայն հայությանը Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Արցախի հարցի շուրջ իր բուն տեսլականը և այն, թե ինչ փաստաթուղթ է դրված քննարկման սեղանին:

- Պարո՛ն Բալասանյան ինչպես գիտենք մասնակցելու եք և խորհրդարանական և նախագահական ընտրություններին, «Արդարություն» կուսակցությունը որոշել է Ձեր թեկնածությունն առաջադրել: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում մարտի 31–ին՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավը, ըստ էության, շատ ավելի վաղ է մեկնարկել, քան նախատեսված է:

- «Արդարություն» կուսակցությունը համարյա երկուսից ավել տարեկան է: Երբ ես դեռ պատգամավոր էի, բազմիցս առաջարկություններ եմ արել հանրապետության նախագահին, որ կուսակցությունների մասին պետք է օրենք ընդունեինք, ցավոք սրտի, այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև այսօր 1.5 ամսական նոր կուսակցությունների ձևավորմամբ և մասնակցությամբ չենք կարողանա ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը չենք կարողանա կայացնել: Պետք էր ցենզ ունենային, որ նորաստեղծ կուսակցությունը 5 տարի գործունեություն ծավալեր, որպեսզի ընտրողները, քաղաքացիները տեղյակ լինեին կուսակցության գործունեության, ծրագրերի մասին: Հիմա փաստ է՝ ունենք այն, ինչ ունենք:

2019 թ. «Արդարություն» կուսակցությունը մասնակցության առաջարկություն էր ներկայացրել, մինչ այդ բազմիցս էինք հանդիպել, որոշեցի առաջարկությունը ընդունել, քանի որ կուսակցությունը տվել էր իր համաձայնությունը ներկայացնել այն ծրագրային դրույթները, որոնք ես ներկայացրել էի տարբեր ժամանակահատվածում ընտրություններին մասնակցելիս:

Այս պահին բազմաթիվ աշխատանքներ ենք արել, մոտ ժամանակահատվածում նախընտրական շտաբները կսկսեն իրենց գործունեությունը ծավալել: Մենք շտապողականություն չենք դրսևորել, ինչպես մնացած թեկնածուները, մեկ տարուց ավելի է տեսնում ենք այդ շտապողականությունը, ինչը շատ վտանգավոր է:


Մի շարք հանդիպումներ ենք ունեցել բնակչության փոքր կոլեկտիվների հետ՝ իրենց հրավերով: Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգության վերաբերող հարցերը, բնակչությունը մտահոգություն ունի: Ճիշտ է, որ կարևորում է, որովհետև անվտանգության մարտահրավերներ կան, չի բացառվում, որ Ապրիլյան պատերազմը կրկնվի:

- Պարոն Բալասանյան, հավասար մրցակցության առումով մտահոգություններ չունե՞ք, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀ իշխանությունները ունեն իրենց ֆավորիտ թեկնածուն: Արայիկ Հարությունը ընդունելության էր արժանացել թե՛ խորհրդարանի, թե՛ վարչապետի կողմից: Վարչապետը հանդիպել էր նաև մի շարք այլ թեկնածունների հետ: Ձեր լարված հարաբերություները Նիկոլ Փաշինյանի հետ որքանո՞վ կարող են ազդել ընտրությունների ընթացքի, ելքի վրա:

- Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քաղաքական սխալ է գործել անմիջական միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին կյանքին, ներքին գործերին, ներքաղաքական իրավիճակին: Երբ Նիկոլ Փաշինյանի հրավերով, թե կանչով նախագահական նստավայրում այդ հանդիպումը տեղի ունեցավ, շատ սխալ էր, ընդհուպ եթե ինձ հրավիրեին, ես չէի մասնակցի: Կարող եմ ասել, որ ինձ չեն հրավիրել, բայց կրկնեմ՝ ընդհուպ, եթե հրավիրեին, ես չէի մասնակցի:

Այս ամենը տանում է նրան, որ ՀՀ իշխանությունն ունենա իր սիրելի թեկնածուն, որպեսզի Արցախի Հանրապետության իշխանությունը լինի ՀՀ իշխանության կցորդը: Միանշանակ կարող եմ պնդել, ասել որ կասկածները փարատվել են, ինչի մասին խոսում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը, ԱՀ նախագահի հետ հանդիպումը, այնուհետև ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետի հետ հանդիպումները, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կա, թե ինչ թեմաներ են քննարկվել:

Ես որևէ մեկի հետ լարված անձնական հարաբերություն չունեմ, չկա և թույլ չեմ տա, նրանք ովքեր փորձում են այդ լարվածությունը ստեղծել իրենց անձնական և պաշտոնական հարցն է: Ես վստահաբար ասում եմ ՝ Արցախում որևէ մեկի դրածոն չպետք է ընտրվի: ՀՀ-ն ամեն ինչ պետք անի, որ Արցախի Հանրապետության ընտրական զարգացումներին չմասնակցի, քանի որ դա շատ վտանգավոր է ՝ մանավանդ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի սրացումների, փակուղի է տարվել:

-Պարոն Բալասանյան, ի՞նչ տեսակետ ունեք Ժնևում կայացած արտգործնախարարների երկօրյա բանակցությունների վերաբերյալ, վերլուծական շրջանակներում նշում են, որ հնգակողմ հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ կոնկրետ փաստաթուղթ կա սեղանին դրված:

Դուք հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բազմիցս Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը ներկայացրել է իր տեսլականը Արցախյան հարցի լուծման վերաբերյալ: Չկա նման բան, ընկեր ջան, եթե ներկայացրել ես, ապա ներկայացրու համայն հայությանը, ինչու եք գաղտնի պահում, ես ժամանակին ներկա եմ եղել չեմ լսել, փաստաթուղթ չեմ տեսել, բայց իմ լսողությունը և տեսողությունը շատ լավ է, չկա որևէ բանավոր կամ գրավոր փաստաթուղթ, որը ՀՀ վարչապետը մեր հետ քննարկել է:

Դեռևս անցած տարի ես ասել էի, թե Բոլթոնի հայտնի ծրագրից հետո ինչ է կատարվելու: Իմ հավաստի տեղեկություններով՝ Ժնևում քննարկվել է մանրամասն դետալներ Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու վերաբերյալ, ինչը համոզված եմ, չի ստացվելու:

Թաքուն որևէ մեկը չի կարող բանակցություններ վարել, երբ հարցը վերաբերում է նման դեպքերին, կամ տարածքներ հանձնելուն, կոնվենցիաներ ընդունելուն: Պետք է Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները զերծ մնան նմանատիպ հարցերի քննարկումից:

Պլանը հետևյալն է. համատեղ բնակավայրի կառուցապատում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում…

–Կարծում եք, որ ոչ թե հանդիպումներ են ընթանում, այլ բուն բանակցություններ:

- Չկա հանդիպում հասկացությունը, դրանք բուն բանակցություններ են, ՀՀ քաղաքական իշխանությունները թոզ են փչում: Ինձ համար որպես գեներալ, զինվորական բանակցությունների ժամանակ ՀՀ արտգործնախարարի պահվածքը շատ բացական է: Երբ նայում ենք նրա պահելաձևը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այնպիսի տպավորություն է, որ Մամեդյարովը հաղթել է, հայկական կողմը պարտվողն է: Ադրբեջանը թե՛ արտաքին գործերի նախարարի խողովակով, թե՛ առաջին դեպքով պարզ տեքստով ասում է՝ ինչ է ուզում, մենք պարզ տեքստով ասում ենք՝ ինչ է ուզում Արցախը, ՀՀ քաղաքական իշխանությունը պարզ տեքստով չի ասում՝ որն է այն քաղաքականությունը, որը վերաբերում է Արցախյան հարցի լուծմանը:

դիտվել է 723 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am