Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում

Երեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ից սկսած՝ Դիլիջան քաղաքում ուժեղ քամու հետևանքով մի քանի արտակարգ դեպքեր են տեղի ունեցել։

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնության տարերքի հետևանքով կոտրվել են մի քանի հաստաբույն ծառեր, էլեկտրասյուներ, շենքերի տանիքներից թիթեղները պոկվել ու շպրտվել են։ Գրեթե մի քանի ժամ շարունակ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրարարական ջոկատի հրշեջ-փրկարարները եղել են մի քանի հասցեներում։ Նույն լարված ռեժիմով են աշխատել նաև Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողերը՝ քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ։ Քամին իր սև գործն է արել՝ կոտրելով հաստաբուն ու հսկայական եղևնիներ, այլ տեսակի ծառեր, և դրանց կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրասյուներ, կոտրվել են էլեկտրալարերն ու դրա արդյունքում տևական ժամանակ տեղի են ունեցել չնախատեսված էլեկտրաէներգիայի անջատումներ։

Տեղի էլեկտրոցանցի աշխատակիցները նույնպես ուժեղացված ծառայություն են իրականացրել ու օպերատիվ աշխատանքների արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարումը որոշ հատվածներում վերականգնվել է։ Դիլիջանում վնասվել են մի քանի pետական հաստատությունների տանիքներ, իսկ ԽՍՀՄ տարիներին կառուցված Դիլիջանի Մյասնիկյան փողոցի 76 հասցեում գտնվող, դիլիջանցիներին հայտնի «Ունիվերմագի» տանիքի մոտ 2000 քմ հատված ամբողջությամբ պոկվել և շպրտվել է։ Դրա արդյունքում վնասվել է Դիլիջանի բնակիչ Արմեն Սիմոնյանին պատկանող Mercedes E320 մակնիշի 50 CA 707 համարանիշի ավտոմեքենան։ Փրկարարներն ու Դիլիջանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները մասնատել են տապալված հսկայական եղևնին և այն հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։ «Ունիվերմագի» տանիքից էլ թափված գերաններն ու թիթեղները հեռացնելու համար փրկարարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները մի քանի ժամ աշխատում էին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանն ասաց, որ կատարվածի մասին տեղյակ է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն այցելել ու տեղում ուսումնասիրում են կրած վնասների չափը։ Միակ սփոփանքը այն է, որ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չունենք։ Տեղում նաև ծառայություն էին կատարում ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խմբերը։ 

դիտվել է 557 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am