Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցության մակարդակը ապրիլին շարունակել է անկումը՝ հասնելով իշխանության ղեկին նրա գտնվելու ողջ ընթացքում ամենացածր նշագծին։ Նման տվյալներ է հրապարակել Elabe սոցիոլոգիական ծառայությունը, որի հետազոտությունն անցկացվել է Le Eco թերթի պատվերով։
Հետազոտության արդյունքներով՝ անցած ամիս պետության ղեկավարի վարկանիշը նվազել է 2 կետով։ Պատասխանողների միայն 16 տոկոսն է սոցիոլոգներին հայտնել, որ վստահում է Օլանդին և հավատում, որ նա կարող է արդյունավետորեն հաղթահարել բոլոր հիմնական խնդիրները, որոնք կանգնած են Ֆրանսիայի առջև։ Գործող նախագահի աջակցության նման ցածր մակարդակ Elabe-ում գրանցում են 2012-ին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ։
Օլանդի հետ մեկտեղ շարունակել է նվազել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի վստահության վարկանիշը։ Ապրիլին նրա աջակցության մակարդակը նույնպես նվազել է 2 կետով՝ հասնելով 20 տոկոսի նշագծին։
Այս ֆոնին շարունակում է զգալիորեն միավորներ հավաքել էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը։ Ապրիլին նրա վարկանիշն աճել է միանգամից 5 կետով, և այժմ նրա մասին դրական կարծիք է արտահայտում պոտենցիալ ընտրողների 43 տոկոսը։
Ժողովրդականության մակարդակով անկուսակցական նախարարը գրեթե հավասարվել է նախկին վարչապետ, Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեին, ով ներկայում նախագահի պաշտոնում առաջադրման ամենահավանական թեկնածուն է աջ կենտրոնամետ ընդդիմությունից։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը