«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց». Նիկոլ Փաշինյանի վերջին արարը

ԱԺ դահլիճում կատարված իրադարձությունները վերստին ապացուցեին, որ Նիկոլ Փաշինյանը ամենաուղիղ իմաստով սպառնալիք է երկրի սահմանադրական կարգին և այդ կործանարար ճանապարհին նա գերազանցեց ինքն իրեն:
<<Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով:
Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչու՞ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու՞ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետեւ նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա շուտով, ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց, բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու>>: Սա մեջբերում է Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթից: Սրանք բառեր են, որ հնչել էն ոչ բռնի, սիրո և թավշյա հեղափոխության առաջնորդի շուրթերից: Այս <<շնաբարո դուսպրծուկները>> գրեթե երկու տարի կարևոր օրենքներ, վարկային պայմանգրեր են վավերացրել Նիկոլ Փաշինյանի կառավարության համար: Այդ նույն Նիկոլ Փաշինյանը, որին Հրայր Թովմասյանի հեղինակած սահմանդրությունը մտագարության է հասցնում, գեթ մի կետով չի ուզում հրաժարվել իր բառերով ասած Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից:
<< Ըստ էության, գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ հետեւյալ տրամաբանությամբ. եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը նաեւ իրեն պետք է ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության>>,- հայտարարել է Փաշինյանը: Կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրությունն ամեն դեպքում հնարավորություն տվեց Նիկոլ Փաշինյանի դառնալ վարչապետ, ինչի մասին նախորդ սահմանադրության պարագայում նա նույնիսկ չէր էլ երազի:
Նա նաև մեղադրել է Հրայր Թովմասյանին, ասելով, թե Սահմանադրության գործող տեքստում առնվազն Սահմանադրական փոփոխությունների հարցում Սահմանադրական դատարանին ավելի մեծ լիազորություն է վերապահվել, քան Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: <<Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց Սահմանադրական դատարանի թույլտվության>>,- հայտարարել է Փաշինյանը` մոռանալով, որ այդ նույն Սահմանադրությունը իրեն ևս որպես վարչապետի օժտել է սուպերլիազորություններով: Փաշինյանը կացինն առած ուղղակի մորթում է ՍԴ-ի լիազորությունները, իսկ վարչապետական սուպերլիազորություններից գոնե մեկը զիջել չի պատրաստվում: Նրա սիրտը կլասիկ բռնապետություն է ուզում: Եվ նա դրան ուզում է հասնել ժողովրդական հանրաքվեի միջոցով, որպեսզի կարողանա իր բռնապետ հռչակվելու պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6323 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am