Թուրքիայի վարչապետի հրաժարականը սպառնալիք է

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականը հարցականի տակ է դնում Բրյուսելի ու Անկարայի միջև միգրացիոն համաձայնագրի իրագործումը, գրում է The Financial Times-ը։ Ինչպես նշում է պարբերականը, համաձայն գործարքի՝ անօրինական ներգաղթյալներն ու փախստականները, որոնք մինչև հունական կղզիներ էին հասել, ավտոմատ կվերադառնան Թուրքիա, իսկ Եվրամիությունը, ի պատասխան, թուրք քաղաքացիների համար չեղարկելու էր վիզային ռեժիմը։ Որպեսզի գործընթացը չընդհատվի, Թուրքիան պետք է զբաղվի հակաահաբեկչական օրենսդրությամբ ու վերանայի վերաբերմունքը քաղաքացիական իրավունքների հարցում, գրում է պարբերականը։ ԵՄ-ն զգուշանում է, որ Դավութօղլուի հեռանալուց հետո Անկարան չի զբաղվի խոստացված բարեփոխումներով։ Պարբերականի դիվանագիտական աղբյուրները կարծում են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ուներ, որ «Դավութօղլուի գլխավորած եվրոպամետ կուսակցության դիրքերը կամրապնդվեն»։ Սակայն գործարքի արդյունքում զգալիորեն թուլացան Եվրոպայի հետ մերձեցման կողմնակիցների դիրքերը։ Թուրք պաշտոնատար դեմքերը FT-ին հաղորդել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մեծ ուրախությամբ էր հետևում, թե ինչպես է վարչապետը Մերկելին և այլ պաշտոնատար անձանց երկու շաբաթ առաջ ցույց տալիս փախստականների համար ճամբարը։ Էրդողանը Դավութօղլուի՝ ԵՄ-ի հետ մերձեցման մեջ սպառնալիք տեսավ, մտածեց, որ նա փորձում է իր տեղը զբաղեցնել միջազգային հարթակում։ Դա հանգեցրեց գործիչների հարաբերությունների բորբոքմանը, որին հաջորդեց վարչապետի հրաժարականը, գրում է թերթը։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազային Տարածաշրջանում թունավոր անձրևի վտանգ կա, իսկ Հայաստանում լռություն է. Անուշ Պողոսյան Կարևոր․ Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am