Ալիևը՝ սգի ու վշտի մեջ. Նա մատնանշում է Հայաստանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսի գլխավորած պատվիրակությանը: Այլ մանրամասներ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը չի հաղորդում:

Ալիևը հյուրընկալել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, որը Բաքու է ժամանել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպմանը մասնակցելու նպատակով, որը մեկնարկում է այսօր: «Թյուրքական խորհրդի անդամների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները, ինչպես նաև Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարը (դիտորդ) կմասնակցեն հանդիպմանը` Թյուրքական խորհրդի օրակարգում առկա հրատապ հարցերը քննարկելու համար»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին բարձր պարգև շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «Բարեկամություն» պարգևը թուրքական դիվանագիտության ղեկավարին է շնորհվում «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության ամրապնդմանն ուղված հատուկ ծառայությունների համար»: «Բարեկամություն» կամ «Dostluq» շքանշանով Ադրբեջանի իշխանությունները պարգևատրում են օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր ներդրում են ունեցել Ադրբեջանի հետ կապերը զարգացնելու գործում: Բացի Չավուշօղլուից, «Dostluq» շքանշանակիր է նաև ռուսաստանցի երգչուհի Ալլա Պուգաչովան, երգիչ Իոսիֆ Կոբզոնը, խորհրդային ժամանակաշրջանի հայտնի լրագրող Միխայիլ Գուսմանը:

Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակում գովեստի խոսքեր է շռայլել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ալիևին` Թուրքիային միջազգային ասպարեզում մշտապես աջակցելու, Թյուրքական խորհրդում հաջող նախագահության համար և ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն» են: «Մենք Ձեզնից սովորել ենք աջակցել միմյանց: Ձեր խոսքերը միջազգային ասպարեզում` «Թուրքիան այստեղ չէ, բայց մենք ենք այստեղ», չի կարող մոռանալ ոչ մի թուրք, Թուրքիայի ոչ մի քաղաքացի»,-նշել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի Բաքու կատարած այցը՝ այց չէր լինի, եթե չառնչվեր նաև Հայաստանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցությանը: Այս համատեքստում Ալիևը հիշատակել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը: «Մենք՝ որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ, լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունն արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ»,-ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի խոսքով՝ ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր՝ չնկատելով դրական փոփոխությունները: «Այս ամենը սուտ է` Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա լավ գիտենք: Իսկ այն երկրները, որտեղ քաղբանտարկյալներ կան, ուշադրությունից դուրս են մնում»:

Եվ որպեսզի արդարացնի իր «ժողովրդավար երկիրը»՝ Ալիևը թեթև անցում է կատարել Հայաստանին: «Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը: Հայաստանի նախկին նախագահն ավելի քան մեկ տարի է ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտարարեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին և ավելի քան մեկ տարի է՝ գտնվում է բանտում: Քննություն է ընթանում նախագահի դեմ (նկատի ունի՝ Սերժ Սարգսյանին), որը Հայաստանի ղեկավարն էր երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ գործը փոխանցվել է դատարան: Այս ամենի գլխավոր պատճառը նախկին նախագահների կողմից իշխանություններին քննադատելն էր:

Հայաստանում լրագրողներ են ձերբակալվում: Ինձ հայտնել են նաև, որ վերջերս մեդիաներից մեկի ղեկավարին են ձերբակալել: Մի քանի ամիս առաջ էլ լրագրողներից մեկը հացադուլ էր հայտարարել բանտում և մահացել: Բայց Եվրոպայի Խորհրդում հաշվի չեն առել այս փաստերը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ մի վերաբերմունք է, Ադրբեջանի և Թուրքիայի՝ մեկ այլ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Փաստորեն, ներհայաստանյան քաղաքական կյանքին ուշի-ուշով հետևող Ալիևը որոշել է դիվիդենտներ հավաքել՝ զուգահեռներ ներկայացնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող իրադարձություններով: Իհարկե, Հայաստանի իշխանությունը կսկսի Ալիևի ասածը ներկայացնել որպես նույնական ընդդիմության շահերի պաշտպանության տեսակետից, սակայն այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ալիևյան ռեժիմն ինչպես է փորձում Հայաստանին հարվածներ հասցնել՝ նաև եվրոպական կառույցին քննադատելիս և իր պահվածքն արդարացնելիս:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2466 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am