Իրավիճակն առաջնագծում
Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև 82 մմ ականանետեր և ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7): «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում` անհրաժեշտության դեպքում դիմելով իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»,-ասված է հաղորդագրության մեջ:
