Թուրքիայում ոստիկանները 10 եւ 12-ամյա քուրդ երեխաների են սպանել
Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանում ոստիկանության գործողությունների հետեւանքով վիրավորված 10-ամյա Բուշրա Աքալընի կյանքն էլ չի հաջողվել փրկել։ Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Շրնաքի Ջիզրեում, որտեղ արդեն 33 օր փողոց դուրս գալու արգելք է սահմանված, հունվարի 14-ին ոստիկանները տանկով հարվածել էին մի տան վրա, որի հետեւանքով վիրավորվել էին տանը գտնվող 3 երեխաներ։ Երեխաներին հիվանդանմոց տեղափոխելու ժամանակ 12-ամյա Յուսուֆ Աքալընը մահացել էր, իսկ արդեն հունվարի 15-ին հիվանդանոցում մահացել է 10-ամյա Բուշրա Աքալընը։ Բժիշկները վիրավորված 3-րդ երեխայի վիճակը ծանր են գնահատել։
