Իսկական խառնաշփոթ.«Իմ քայլի» պատգամավորներն անգամ տեղյակ չեն

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին խուճապային իրավիճակ է: Բանն այն է, որ իրենց խմբակցության բերած նոր օրենքի նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որն, ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «մտքի գոհարն» է, իսկական խառնաշփոթ է առաջացրել խմբակցությունում: Պատգամավորները տեղյակ չեն՝ ինչ է փոխվելու, ինչի մասին է այն, բայց գիտեն, որ այն կարեւոր է իրենց իշխանության համար, քանի որ կարող է հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:

Հրահանգ կա մինչեւ հրավիրված արտահերթ նիստը որեւէ բան չասել, քանի որ խմբակցության անունից կխոսի Վահագն Հովակիմյանը, որից հետո արդեն կորոշեն ինչ խոսել, ինչպես խոսել ու ինչպես մեկնաբանել:

Չնայած այն հանգամանքին, որ Դիլիջանում իմքայլականների հավաքի ժամանակ Հովակիմյանը խոսել է, բացատրել է, թե օրենքն ինչի մասին է, բայց քաղաքական «կիքսերից» խուսափելու համարորոշվել է լռության ուխտ պահելմինչեւ խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե պատգամավորն ինչ դիրքորոշում ունի՝ այդ նախագծի հետ կապված:

-Տիկի՛ն Ղազարյան, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք «ԱԺ կանոնակարգում» փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, որն, ըստ ընդդիմադիրների, ուղղակի ոտնահարելու է Սահմանադրությունը եւ այն հակասահմանադրական քայլ է լինելու իշխանությունների կողմից:

-Մենք այդ նախագիծը դեռ չենք քննարկել, ես էլ պետք է մասնակցեմ քննարկումներին, եւ ավելի ուշ այդ հարցերին կանդրադառնանք:

-Բայց ընդհանուր նախագիծը նայե՞լ եք: Ինչ-որ հարցեր առաջացե՞լ են Ձեզ մոտ:

-Նայել եմ նախագիծը, կքննարկենք հարցերը, մինչեւ արտահերթ նիստի մեկնարկը մենք բոլոր հարցերի պատասխանները կունենանք:

-Այսինքն՝ խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի՞:

-Ամբողջ խմբակցության անունից հայտարարություն կարող է անել միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խմբակցությունում քննարկում եղել է, բայց ես ներկա չեմ եղել, քանի որ քաղաքում չեմ եղել:

Ես պետք է առանձին քննարկեմ խմբակցության հետ, պատկերացում կազմեմ, բայց այնպես է, որ կոնսենսուսային որոշում է արտահերթ նիստ հրավիրելը, քանի որ խմբակցության անունից է ներկայացվել այդ նիստի հայտը պարոն Միրզոյանին, ինչը ենթադրում է, որ խմբակցությունը բավականին միասնական կարծիք ունի դրա շուրջ:

-Նախագիծը վերագրվում է Ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, բայց մինչ այս պատգամավորը այն խմբակցության հետ չի՞ քննարկել՝ պարզաբանելու համար, թե ինչ է ցանկանում փոփոխել այս նախագծում: Դուք միասնական կարծիք չունե՞ք այս հարցում:

-Իհարկե կա միասնական կարծիք: Մենք ենք այդ արտահերթ նիստը հրավիրել, խմբակցության անունից է պարոն Միրզոյանին նամակ ուղարկել: Ըստ«ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Վահագն Հովակիմյանը միայնակ չէր կարող դա անել: Սա խմբակցության կողմից կայացված որոշում է: Պարզապես ես հիմա չեմ կարող դետալային մանրամասնել եւ անդրադառնալ, եւ կան որոշ հարցեր, որպետք է ես ինքս դեռ քննարկեմ պարոն Հովակիմյանի հետ: Եվ այդ հարցերի պատասխաններն անձնապես ինձ են վերաբերում, ոչ թե խմբակցությանը:

-Ընդդիմությունն արդեն իսկ բացասական է արտահայտվում, լարված վիճակ է արդեն…

-Ճիշտն ասած, չգիտեմ, այնքան էլ չեմ հասցրել հետեւել արձագանքներին: Միայն բամբասանքների տեսքով եմ տեղյակ: Գիտեմ, որ ընդդիմությունը որոշակի վերապահումներ ունի: Բայց կարծում եմ, որ կարող են տարընթերցումներ, վերապահումներ լինեն, որոնցշուրջ պարզաբանումներ կլինեն: Եթե կոնսենսուս լինի, կքվեարկենք Ազգային ժողովով:

-Ընդդիմությունը նշում է, թե այս ամենը միայն արվում է Հրայր Թովմասյանից ազատվելու համար, դա է այս ամենի հիմքը:

-Այդ հարցի հասցեատերը ընդդիմությունն է: Եթե իրենք այդպես են երեւակայում պետությունը, այդ հարցերը, ապա դա իրենց երեւակայության խնդիրն է: Այն, ինչ կա, առանց քողարկվածության ասել ենք՝որ ՀՀ-ում գործող Սահմանադրական դատարանը որոշակիորեն տարբերվում է Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանից, եւ մենքունենք խնդիր՝ համապատասխանեցնելու 2020 թվականի Սահմանադրությանը 2020 թվականի ՍԴ-ն: Եթե ընդդիմությունը կամ մեր հարգելի գործընկերները այլ կերպ են տեսնում աշխարհը, ես այդ հարցի հասցեատերը չեմ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 834 անգամ
Լրահոս
Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am