Տխուր թվեր Փաշինյանի համար

Գործազրկության մակարդակը մեր երիկրում նախնական հաշվարկով 2017թվականին կազմել է 20.4% : Միաժամանակ, 2015-2017 թվականներին գործազրկության մակարդակը 18.5-ից նվազել է մինչև 17.8%` հաշվարկված նախկին մեթոդաբնությամբ:
Գործազրկությունը բարձր է 35-44 և 45-54 տարիքային խմբերում. այս տարիքային խմբերում գործազուրկների թիվը կազմել է ընդհանուր գործազուրկների համապատասխանաբար 27.5 և 20.0 տոկոսը: Այս ցուցանիշները Գործազուրկների ընդհանուր թվի 13.0%-ը եղել են 25-29 տարեկան երիտասարդներ, ինչը գրեթե նույն է, ինչ 2015թվականին:Այս վերլուծութունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացնելու է կառավարության հավանությանը:
Զեկույցը մշակվել է Եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած ՀՀ պարտավորությունների շրջանակում և վերաբերում է 2015-18 թվականներին:
2018թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով գործազուրկների 30.0%-ը աշխատանք է փնտրել 1-3 տարի ժամկետով, 6.5%-ը` 1-3 ամիս, իսկ 46%-ից ավելին 3 և ավելի տարի ժամկետով: 2015թվականի նույն ժամանակաշրջանում հիշյալ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 34.0%, 9.8% և 25.4%: Այսինքն` նախկին իշխանությունները 3 տարում 4 տոկոսով նվազեցրել են գործազուրկների թիվը: Նիկոլ Փաշինյանի կառավրությունը 2018-ից հետո առաջընթաց չի ապահովել: Դեռ հակառակը` օպտիմալացումների արդյունքում ավելացել են գործազուրկները: 
Սրան զուգահեռ`Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է աշխատանքային իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բանավոր և գրավոր դիմումներ։ Ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ հրապարակային ելույթներում պաշտպանները բազմիցս անդրադարձել են աշխատողների իրավունքների խախտումների հարցերին, ինչպես նաևայդ խախտումների կանխարգելմանը և վերականգմանն ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը: Միայն 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմ է ստացվել աշխատանքային իրավունքներին վերաբերող թվով 410 բողոք, որից 4-ը վերաբերել են աշխատանքի բնագավառում խտրականության հարցերին:

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերով արձանագրվել է աշխատանքային իրավահարաբերություններում խտրականության սկզբունքի խախտում:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2799 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am