Սխալը սխալի հետևից` Նիկոլ Փաշինյանի խուճապը


Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դեմ արշավը հասավ հակասահմանադրական գագաթնակետին: Նիկոլ Փաշինյանը խուճապից սխալը սխալի հետևից է կատարում: Սահմանադրությունը առանց հանրաքվեի, առանց ՍԴ համաձայնության, առանց նախագայի վավերացման փոխելու խայտառակ օրինագիծը շատ արագ հանվեց օրակարգից և արտահերթ նիստի օրակարգ մտցվեց մեկ այլ գլուխգործոց:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ, խիստ խորհրդանշական թիվ` ստալինյան ժամանակները հիշեցնեղ, առաջարկում են փոփոխություն կատարել Սահմանադրությունում, որով նախատեսվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու Սահմանադրական դատարանի անդամներին պաշտոնակ անել:
Առաջարկվում է Սահմանադրության մեջ ամրագրել հետեւյալը՝ դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը:
Հիշեցնենք, որ միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո: Սա նշանակում է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում ՍԴ նախագահի Հրար Թովմասյանի և ՍԴ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը կդադարեցվի:
Ազգային ժողովում ձայների երկու երրորդ, այսինքն 88 կողմ ձայն է պահանջվելու այս նախագիծն ընդունելու համար: Իմ քայլ-ի պատգամավորները հենց այդքան են: Բայց այս ընթացքում ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կունենան ՍԴ դիմել` պարզելու այդ նախագծի սահմանադրականությունը: Բացի այդ, ԱԺ-ից հետո օրենքի նախագիծը պետք է ստորագրի նախագահ Արմեն Սարգսյանը, ով իրավունք ունի դիմելու միջազգային կառույցների փորձագիտական կարծիքին: Իսկ ամենակարևորը` նախագահի վավերացումից հետո, եթե այդպիսի բան կատարվի, օրենքը պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի: Որպեսզի հանրաքվեի արդյունքներով ՍԴ նախագահին և դատավորներին պաշտոնանկ անելու օրինագիծը հաստատվի, պետք է ստանա առնվազն ընտրողների 1/4-րդ-ի կողմ ձայները: Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2մլն 590 հազար է, այսինքն` մոտ 650 հազար ձայն է պահանջվելու:
Բայց մինչ դրան հասնելը դեռ կա գործընթացի իրավաչափությունը հիմնավորելու և վերջապես Հայաստանի բռնապետացումից փրկելու առողջ պետականամետության խնդիր:
Ժամանակաչափը միացված է:


Հայկ Դավթյան

դիտվել է 8680 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am