Մի դարձեք գործիք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ

Ժամեր առաջ իշխանության 37 պատգամավորների ստորագրությամբ շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով վերջնականապես օրվա իշխանությունը թքում է Հայաստանի՝ որպես իրավական պետության ճակատին, նախագծի նպատակն է՝ լուծարել գործող Սահմանադրական դատարանը:Մասնավորապես
առաջարկվում է փոփոխության ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածը / Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը/։ Առաջարկվող խմբագրությամբ տվյալ հոդվածը նախատեսում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարեցնել։
Սա նշանակում է, որ այս օրինագծի ընդունումից հետո դադարեցվում են ՍԴ 9 դատավորներից 7-ի լիազորությունները եւ ՍԴ-ում պաշտոնավարում են միայն Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։
Փաստորեն, իշխանությունը դեռ չընդունած Վահագն Հովակիմյանի ՝ սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթը, անցնում է պլան Գ-ի եւ ըստ էության մատնանշում, թե որն է լինելու հաջորդ քայլը: Այն պահից, երբ նախագիծը հասանելի դարձավ հանրությանը, Հայաստանի իրավաբանների եւ սահմանադրագետների
ճնշող մեծամասնությունը, եթե չասենք բոլորը ահազանգում են իշխանության այս նախաձեռնությունների հետեւանքների մասին, մանրամասն եւ մասնագիտորեն ներկայացնում, որ իշխանությունը պարզապես չունի նման իրավասություն, որ այս ամենը վաղը՝ հաջորդ իշխանությունների կողմից գնահատվելու է որպես սահմանադրական կարգի տապալում ու դատվելու են բոլորը, անխտիր բոլորն, ովքեր անմիջական պատասխանատվություն կդրսեւորեն իրենց քվեարկությամբ:
Իշխանությունները թերեւս անհաղորդ են այդ զգուշացումներին, այլապես կանգ կառնեին միջազգային կառույցների նախազգուշացումներից հետո: Ստացվում է, որ ըստ իշխանության գործող Սահմանադրությունն ընդունվել է բացարձակ կեղծիքներով եւ Սերժ Սարգսյանն այն կարել է տվել անձամբ իր հագով եւ այդ համատեքստում , սակայն այսօր նույն այդ իշխանությունը Սահմանադրությունը փորձ է անում կարկատել հակասահմանադրական, հակաիրավական ճանապարհով: Իշխանությունն ասում է, որ ունի բացարձակ մեծամասնություն ու ինչ ուզի, այն էլ անելու է, այսօր ՍԴ-ն է ուզուրպացնում, վաղը կարող է մեկ այլ բռնատիրական փոփոխություն նախաձեռնել, հաջորդ օրը մարզկանց խոսելու եւ շնչելու իրավունքից զրկելու օրենք ընդունել, քանզի ինքն ունի բարձր լեգիտիմություն: Եւ այստեղ ոչ այնքան Հրայր Թովմասյանի եւ մյուսների հարցն է, քանզի դա կեղծ օրակարգ է, որը Նիկոլ Փաշինյանի կողմից օրակարգ է բերվել:

Ի վերջո, այս ամիսներին որեւէ մեկը չտվեց գեթ մեկ բացատրություն, թե ինչով են այս մարդիկ խանգարում Հայաստանի զարգացմանը, այդ որ որոշումն է արգելակել մեր երկրում ներդրումների հոսքը, բայց այլեւս ակնհայտ է, որ կյանքի-մահու գնով ՍԴ-ն բռնազավթելը չի կարող խորքային պատճառներ չունենա, իսկ այդ պատճառների մասին մեկ անգամ չէ , որ գրել ենք՝ Արցախի հարց, ստամբուլյան կոնվենցիա եւ այլն:

Անի Սահակյան

դիտվել է 2370 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am