Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի: Դրանից առաջ էլ ԵԽԽՎ-ն էր խրատական հայտարարություն տարածել:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը երեկ պոռոտախոսում էր, թե իշխանությունների դեմ ոչինչ չի խոսվել, պետք չէ ուռճացնել: Ընդդիմադիրներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ճիշտ հակառակ դիրքորոշումը հայտնեցին՝ հայտարարելով՝ Եվրոպան նախազգուշացնում է իշխանությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել, ու Հայաստանը այդ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է, փոխարինող, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին գործող իշխանությունն է «գործուղել» եւ ԵԽԽՎ-ից էլ ԱԺ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Եթե Գ. Հարությունյանի եւ Վ. Պողոսյանի դեպքում իրավիճակը պարզ է, ապա անհասկանալի է, թե Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը ինչով են զբաղված Վենետիկի մասնագիտական հանձնաժողովում: Նրանք պարտավոր են ՀՀ լեգիտիմ իշխանության տեսակետը, քայլերի տրամաբանությունը ընկալելի եւ ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ: Բայց, կարծես թե, նրանց չի հաջողվել կարծիք փոխել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` ինչու: Վարդանյանը մեր հեռախոսազանգերին կտրականապես չպատասխանեց, իսկ Արա Խզմալյանն էլ հրաժարվեց մեկնաբանել: Ըստ ամենայնի, մենք կրկին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ՀՀ-ում մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի շահը սպասարկել:

Արդյունքում Եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում, եւ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին. նախօրեին նա հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նախագահի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 819 անգամ
Լրահոս
Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Շնորհակալ եմ հայ և եզդի ժողովրդին՝ իմ կողքին լինելու համար. Մալխաս Ամոյան Բացահայտում են ընդդիմադիրները․․․ Երևանի ամենամեծ խնդիրը ո՞րն է (video) Բագրատ Սրբազանին մենք ուրացանք․ էս ինչ արեցիք․ Խաչիկ Մանուկյան (video) Վարդան Ղուկասյանից ստացած հարվածը Նիկոլը չի մարսում․ ի՞նչ է նա անելու առաջիկայում․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Դիջեյ» Ավինյանի խայտառակ ձախողումների մասին՝ փաստերով․․․ (video) Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am