Խոշորների նոր թռիչքը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ.-ի 1.000 խոշոր հարկատուների ցուցակը: Նրանց պետբյուջե վճարած հարկերի ծավալը 2019 թ. ընթացքում կազմել է 1 տրլն 61 մլրդ 188 մլն դրամ, որը 2018-ի համեմատ ավել է 13%-ով:

Խոշորների ցուցակում անցնող տարվա կտրվածքով տեղի է ունեցել առաջատարների փոփոխություն: Առաջին հորիզոնականում Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը 2019-ին վճարել է 57 մլրդ 49 մլն դրամի հարկ: Նախորդ տարվա համեմատ` այս ընկերության աճը կազնել է 35.1 տոկոսով: Երկրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը 2018-ին զբաղեցնում էր առաջին տեղը: ՓԲԸ-ն հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 51 մլրդ 360 մլն դրամ հարկ, որը ընկերության՝ 2018-ի նույն ժամանակահատվածի նույն ցուցանիշը գերազանցում է 0.5 տոկոսով: Երրորդը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 43 մլրդ 644 մլն դրամ վճարած հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել էր 40 մլրդ 75 մլն դրամ. նրանց վճարած հարկերն ավելացել են 8.9 տոկոսով:
Չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 19 մլրդ 223 մլն դրամ հարկերով: Նախորդ տարի ընկերությունը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը և վճարել ընդամենը13 մլրդ 78 մլն դրամ` հարկերի աճը հասել է 47 տոկոս:
Հինգերորդը «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է՝ 16 մլրդ 441 մլն դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 17.6 տոկոսով:
Խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզոնականում Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ 15 մլրդ 990 մլն դրամ հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել էր 12 մլրդ 248 մլն դրամ հարկ: Այսինքն՝ աճը կազմում է 38.8 տոկոս:
Յոթերորդը «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունն է՝ 14 մլրդ 53 մլն դրամ վճարումով, նախորդ տարվա 18 մլրդ 403 մլն դրամի փոխարեն: Այս տարի ընկերությունը 2 մասի է բաժանվել՝ «Սիփիես Օիլ» եւ «Սիփիես Օիլ Քորփորեյշն», ինչով էլ պայմանավորված է հարկային վճարումների նվազումը:
Հաջորդում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը՝ վճարած 13 մլրդ 700 մլն դրամ հարկերով: 2018-ին ընկերությունը վճարել է 13 մլրդ 546 մլն դրամ: Այսինքն՝ վճարած հարկերն աճել են 1.1 տոկոսով:
Ցանկի 9-րդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է՝ 13 մլրդ 665 մլն դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը 2018-ի համեմատ նվազել են 15.2 տոկոսով:
10-րդ խոշոր հարկատուն «Վեոն Արմենիա» ընկերությունն է՝ 12 մլրդ 238 մլն դրամ վճարումով: 2018-ին ընկերությունը վճարել էր 3 մլրդ 789 մլն դրամ: Աճը կազմում է 223 տոկոս, այսինքն` հարկաին վճարումները գրեթե քառապատկվել են:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4135 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am