Հերթական տհաճ անակնկալը ավտոներկրողներին

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, համաձայն որի, անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա, պարտավոր են մինչև 2020 թ. ապրիլի 20-ը վճարել եկամտային հարկ՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով: Վճարվող գումարը չի կարող լինել պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամը, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։
ՊԵԿ-ը նաև պարզաբանել է, որ, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով ևս առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։
Սա հերթական տհաճ անակնկալն է ավտոմեքենայի առքուվաճառքով զբաղվողների համար, որոնք առանց սրա էլ լուրջ խնդիրների են հանդիպել Ղազախսատանի քաղաքացիներին վաճառած ավտոմեքենաների հետ կապված:
Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, 2019-ին իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, որի մեծն մասը՝ Հայաստանից: Ղազախական կողմը պնդում է, որ կա-տարված ու սպասվելիք հազարավոր գործարքները խախտումներով են արվել և պետք է այսուհետ կատարվեն խիստ վերահսկողության պայմաններով: Ամենայն հավանականությամբ ղազախներին այլևս ձեռնտու չի լինի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները տանել իրենց երկիր: Հնարավոր է անգամ, որ արդեն գնված մեքնենաները վերադարձվեն, որովհետև հայկական համարանիշով վարելու Ղազախստանում այլևս չեն ունենալու, իսկ համարնիշ փոխելու դեպքում Հայաստանից մեքնեա տանելը բացարձակ ոչ ձեռնտու է դառնում: ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված հարցերը, բայց առայժմ որևէ արդյունք չկա: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, հայկական ավտոշուկա ոտք չեն դրել: Պարզվում է, որ ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, Հայաստանից Ղազախստանին մեքենաներ վաճառելու իրավունք չունեին : Մեքենաները պետք է օգտագործվեին միայն Հայաստանում` ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների կողմից:
Հիմա պարզվում է, որ ղազախներին վաճառած ավտոմքենաների դիմաց պետությունը նաև հարկ է գանձելու: Ընդ որում, եթե պայմանագրային գինը արժանահավատ չլինի, կիրառվելու է գործակից` ըստ շարժիչի հզորության:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3395 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am