Չափալախի սպասելիս․Փաշինյանը պետք է զգուշանա

Իշխանությունը, ինչպես էդմոն Մարուքյանը բնորոշեց, որոշել է ձեռք առնել Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԽԽՎ գործընկերներին, որոնք վերջին օրերին կոշտ գնահատականներ, քննադատություններ հնչեցրեցին Սահմանադրական դատարանի շուրջ ձեւավորված մթնոլորտի մասին։ Մի քանի օր է իշխանության ներկայացուցիչները փորձում են տարածված հայտարարություններից ներկայացնել իրենց ձեռնտու հատվածները։ Այսօր նույնը կրկնեց նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նա իր հայտարարություններով պետք է ասել ոչ միայն ձեռնոց նետեց, այլ գերազանցեց թիմի բոլոր անմեղսունակներին, նույնիսկ Մակունցն իր աբսուրդային հայտարարություններով այլեւս անգերազանցելի չէ։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե գործադիրի եւ դատական իշխանության միջեւ այս լարվածությունը ստեղծվել է Հրայր Թովմասյանի պատճառով։« Ես միանգամայն կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստություններն առ այն, որ ՀՀ երկու ինստիտուտների՝ ՍԴ-ի և Վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն։ Ես կարծում եմ, որ սա նորմալ չէ և դա արդյունք է նաև նրա, որ ՍԴ նախագահն արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ և դրանք կրում են ընդդիմադիր հայացքներ»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Փաստորեն վարչապետի ուլտիմատումները, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ, իրավապահ մարմինների ճնշումները Հրայր Թովմասյանի ընտանիքի եւ բարեկամների նկատմամբ սիրո եւ համերաշխության դրսեւորումներ են եւ լարվածության մասին խոսք լինել չի կարող։ Իշխանության ջայլամային պահվածքը հունից հանեց նույնիսկ հարմարվող ընդդիմադիրներին, որոնք ԵԽԽՎ-ում զբաղված էին Ադրբեջանին ասֆալտին փռելով, եւ մոռացել էին իրենց երկրի խնդիրները։ Էդմոն Մարուքյանն ասաց, թե պետք չէ մանիպուլացիաներ անել, երկու հայտարարություններն էլ իշխանությանն էին ուղղված․«Առաջինը, վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղած ռեկոմենդացիաները պահպանելուն էին ուղղված, եւ երկրորդն այն լարմանը, որ կա այսօր։ Երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Այսինքն իշխանությունները, երբ ասում են մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը: Ես դա պետք է անվանեմ թրոլինգ։ Բարձր մակարդակով իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այդ մարդկանց ձեռք են առնում եւ ինչո՞ւ են ձեռք առնում, որովհետեւ եթե դուք համեմատեք նախկինում այս ձեւի հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Որովհետեւ իշխանությունը լեգիտիմ իշխանություն է եւ որեւէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ եւ ես թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում»,-ասաց Մարուքյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ հեգնեց, թե դրանք սեպագիր արձանագրություններ չեն, որ չհասկացվեն, թե ում եւ ինչ նկատի ունեն։ Նա նույնպես շեշտեց, որ կիսում է Մարուքյանի տեսակետը։ Իշխանության ներկայացուցիչները մնացին իրենց կարծիքին՝ պնդելով, որ ԵԽԽՎ-ն իրենց դեղին քարտ ցույց չի տվել։ Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշանա իր այս զինակիցներից, քանի որ նրանք այս պահվածքով ըստ էության կարող են շարժել ԵԽԽՎ-ի համազեկուցողների ու Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի զայրույթը, իսկ ապագայում իշխանություններին ուղղված ոչ թե ապտակ, այլ չափալախ տան։

Անի Սահակյան

դիտվել է 3424 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am