Էրդողանի այցի ընթացքում Թուրքիան և Ուկրաինան կնքել են 6 պայմանագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցի շրջանակներում 2 երկրների միջև 6 պայմանագիր է ստորագրվել:
Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահների և 2 երկրների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպում-բանակցությունների արդյունքում կառավարությունների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝
1.Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ հուշագիր
2. Ռազմական ոլորտում ֆինասնական համագործակցության համաձայնագիր
3. Ֆինանսական օգնության իրականացման արձանագրություն
4. Վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման և փոխանակամն պայմանագիր
5. Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության ու Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր
6. Թուրքիայի նախագահականի արխիվային վարչության ու Ուկրաինայի պետական արխիվային ծառայության միջև համագործակցության արձանագրություն:
Նշենք, որ Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով փետրվարի 3-ին Կիև մեկնած Էրդողանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ:
Ermenihaber.am