ՀՀ ԱԳՆ-ն խեղաթյուրել է բանակցություններից հետո եռանախագահների տարածած փաստաթուղթը․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը, եթե հայտարարեր, որ բանակցությունները չեն ընթացել հայերի ու ադրբեջանցիների համատեղ ապրելու շուրջ, ապա ինքը չէր համարի, որ ԱԳ տարածած հաղորդագրությունն ու իր հայտարարություններին արձագանքելը Նիկոլ Փաշինյանի «ֆեյքի» մակարդակի հայտարարություն է։

Աս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա բանակցություններին։

Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ-ն այսքան ժամանակ մոլորեցրել է ժողովրդին․ «Բանակցությունների սեղանին կան աշխատանքային փաստաթղթեր և փուլ առ փուլ ընթանում են բանակցություններ։ Այս ամենը ոչ միայն թաքցնում են, այլև Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը ստախոսությամբ մոլորեցնում են հասարակությանը»։

Ըստ Շահնազարյանի՝ եռանախագահների և պլյուս երկու՝ ԱԳ նախարարների դիմաց դրված փաստաթուղթը պետք է սթափեցնող լինի․ «Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում տանում է բացառապես Ադրբեջանի շահերը սպասարկող քաղաքականություն»։

Դավիթ Շահնազարյանը նշել է նաև, որ ինքը ունի միջազգային աղբյուրների լայն շրջանակ և տիրապետում է որոշակի ինֆորմացիայի. «Ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդհատ իր դեսպաններին ներկայացնում է բանակցային գործընթացը։ Ժնևյան բանակցությունների մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն ուղարկել է իր դեսպաններին, մինչդեռ Հայաստանի դեսպաններն անտեղյակ են»։

Գնահատելով բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ Դավիթ Շահնազարյանն ասել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը բանակցում են ադրբեջանական մուղամի տակ։ Զոհրաբ Մնացականյանը խեղաթյուրող թարգմանությամբ ներկայացրել է բանակցություններից հետո եռանախագահների տարածած փաստաթուղթը»։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Դավիթ Շահնազարյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է պետական կառույցների դեմ և թիրախում առաջինն ԱԱԾ-ն է․ «Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարներն իրենց էությամբ դեմ են ԱԱԾ-ի նման կառույցներին։ Դիմում եմ ԱԱԾ սպաներին՝ հասկանում եմ, որ տեղյակ եք՝ ինչ վտանգներ այսօր կան և Ձեր պարտականությունն է պաշտպանել մեր պետությունն այս իշխանություններից»։

Դավիթ Շահնազարյանը վստահություն հայտնեց, որ ԱԱԾ սպաներն իրենց գործը շատ լավ անում են և հորդորեց շարունակել իրենց աշխատանքը։

Հաղորդման վերջում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանը՝ Շահնազարյանը նշել է․ «Իմ խորին համոզմամբ՝ արտահերթ ընտրություններին նախորդելու է դե ֆակտո իշխանափոխություն։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի համախմբմանը՝ պետք է փաստենք, որ առայժմ չկա այլընտրանք, որը պատմական անհրաժեշտություն է»։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ մենք գտնվում ենք պատմականորեն ամենածանր վիճակում։

դիտվել է 665 անգամ
Լրահոս
Ալիևի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերի ցուցիչ է. Հաջիև Գագիկ Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին. Սուրեն Սուրենյանց. Ազատություն Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպել են Բաքվում Իսրայելի վարչապետը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Գազայի խաղաղ կարգավորմանը. Լավրով Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ Արդյո՞ք Երևանի խաղահրապարակներն ավելի ապահով են և մեր երեխաներն անվտանգ են այդտեղ. ակտիվիստ Վաղարշապատում տեսնում եմ ընդդիմության հաղթելու հավանականությունը. Խաչիկ Մանուկյան Պարզելով, որ ամուսինն ապրում է հարևանուհու հետ, կինն այրել է վերջինի տունը Ուզում եմ իմանալ՝ ինքն այնտեղ ի՞նչ կարգավիճակով է եղել՝ օկուպանտի՞, ագրեսորի՞, թե՞ ռազմական հանցագործի. Ղազարյանը՝ Ռուբինյանի մասին Նեթանյահուն ասել է՝ ինչ գին է վճարել Իսրայելը Համասի հետ հակամարտության ժամանակ Արգիշտի Մեխակյա՛ն, քեզ քո «սխալ» ճանապարհով գնացած հորով են ճանաչում. Երվանդ Բոզոյան (video) Էջմիածինցինե՛ր, Նիկոլը ձեզ հանձնելու է Երևանի անվտանգության համար. Երվանդ Բոզոյան (video) Ամո՜թ, ամո՜թ․ Գինեվետում լարված վիճաբանությունից հետո հանրային քննարկումը դադարեցվեց (video) «Ձեռով չխոսաս»․ լարված իրավիճակ Գինեվետում (video) «Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video) Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am