Վենետիկի հանձնաժողովը պահանջում է հանգիստ թողնել ՍԴ դատավորներին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն հայտարարություն է տարածել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և տվել բավականին խիստ գնահատականներ:

Նա հիշեցրել է 2019 թվականի հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կարծիքում ներկայացված խորհուրդներն այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ցանկացած սխեմա պետք է լինի կամավոր և բացառվի դատավորների վրա ցանկացած տեսակի քաղաքական ու անձնական ճնշում և չպետք է ազդի քննվող գործերի ելքի վրա: «2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:

Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա: Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:
Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»,- նշել է Բուքիքյոն:
Ամեն ինչ ասված է պարզ ու բաց տեքստով. Վենետիկի հանձնաժողովը պահանջում է հանգիստ թողնել Սահմանադրական դատարանի դատավորներին: Բուքիքյոն հստակեցրել է` Վենետիկի հանձնաժողովը ՍԴ դատավորների և ՍԴ նախագահի ընտրության մեջ անօրինակություն չի տեսնում, որովհետև 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում, ինչի մասին հիշատակել է նա, հենց այս մասին է խոսվում:
Նախօրեին նաև հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: ՍԴ հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումներին մասնակցեկ են ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:
Փաստացի` միջազգային հեղինակավոր ատյաններում ՍԴ լեգիտիմությունն առավել քան բարձր է: Փաստ է, որ միջազգային կառույցները խնդիր են տեսնում ՍԴ-ի հանդեպ սկիզբ առած ճնշումների հետ կապված: Այս օրերին քաղաքական իշխանության սպասարկուները փրփուրը բերաններին փորձում են ներքին լսարանին համոզել, որ ՍԴ-ն քաղաքական ընդդիմություն է դարձել վարչապետին: Այս մարդիկ չեն հասկանում, որ ՍԴ-ի խնդիրը վարչապետի կամ մեկ այլ քաղաքական ուժի համակիրը լինելը չէ, ՍԴ-ի խնդիրը իշխանական թևերի տարանջատումն ու հակակշիռը ապահովելն է: Իսկ վարչապետը հակակշիռ չի ուզում: Նա ուզում է դատական գործադիր և օրենսդիր իշխանությունը միանգամից ստանալ` երեքը մեկում: Միջազգային ատյաններում սա հասկացել են, հասկանում են նաև Հայաստանում: Մնացածն արդեն պետական մտածողության հարց է:

 


 Հայկ  Դավթյան

դիտվել է 21372 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am