Տիգրան Հակոբյանն ու Սասուն Խաչատրյանը «փուռն են տալիս» միմյանց

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն էր տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի ընթացքում եթեր հեռարձակված` «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ` նշելով, որ «կիսում է Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետն առ այն, որ տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը» և «արձանագրելով», որ նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է։

Ի պատասխան Տիգրան Հակոբյանի ղեկավարած կառույցի այս գնահատականի, պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանալով քրեական հետապնդման մարմին և քրեական դատավարության օրենսդրության համաձայն` հանդես գալով մեղադրանքի կողմում, իրավասու է քրեական գործով տեղեկատվություն տրամադրել այն ծավալով, որ չափով որ անհրաժեշտ է համարում այս կամ այն քրեական գործի շրջանակներում` ելնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունից և կարևորելով հասարակության կողմից օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նման դիրքորոշումը բարձրաձայնելը որևէ կերպ չի կարող դիտվել որպես անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում:

Նշենք նաև, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի` նախնական քննության տվյալները ենթական են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչը տվյալ դեպքում առկա է: Այսինքն` նախաքննական մարմնի կողմից լրատվամիջոցին ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված փաստերի մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունները, որոնց հիման վրա արդեն իսկ անձին մեղադրանք է առաջադրվել:
Վերոգրյալը հաշվի առնելով և արձանագրելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեությանը գնահատական տալը գտնվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավասություններից դուրս, հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ քրեական գործերի և, առհասարակ, ՀՔԾ գործունեության մասին սիրողական մակարդակի իրավական վերլուծություններ անելուց»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հատկապես ԵԽԽՎ համազեկուցողների` ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտնի զեկույցից հետո, բնականաբար ստպված էր ինչ-որ բան անել: Բայց արի ու տես, որ պետության միջոցներով ստեղծված այս կառույցը բավարար համարձակություն չի ունեցել գնահատական տալու Հանրային հեռուստաընկերությանը, որը նույնպես հարկատուներիս հաշվին ապրող կառույց է: Փաստորեն Հանրայինի նատաշկաներն անձեռնմխելի են, իսկ Տիգրան Հակոբյանի և Սասուն Խաչատրյանի ղեկավարած հիմնարկները միմյանց փուռն են տալիս:

Սա այն դեպքն է, որ ՀՔԾ-ի հետ չհամաձայնվելը դժվար է` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ի՞նչ գործ ունի գնահատելու ՀՔԾ գործունեությունը: Դրա համար կան այլ ատյաններ: Հանձնաժողովի սուրբ պարտականությունն է վերահսկել ԶԼՄ-ների գործունեությունը և գնահատական տալ, թե որքանով են նրանք պահպանում քարոզչության հավասարակշռությունն ու բազմակարծությունը, ինչը տվյալ պարագայում Հանրայինը կոպտորեն խախտել է` ի վնաս ՍԴ նախագահի: Եթե մեկ այլ ռեպորտաժում, կամ էլ գուցե նույն ռեպորտաժի մեջ  ներկայացվեր նաև ՍԴ նախագահի փաստաբանների մեկնաբանությունը հարուցված գործի առնչությամբ, հարցին կարելի էր չանդրադառնալ: Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի կողմից Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածի խախտմանը, ապա դա դատարանում քննարկելու խնդիր է:

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 5210 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am