Իմ Քայլում մրցույթ է հայտարարվել՝ ով այնպիսի աբսուրդ կասի

Նիկոլ Փաշինյանի անգրագետ թիմից հնչող անմեղսունակ եւ աբսուրդային հայտարարություններն այլեւս վաղուց չեն զարմացնում: Հեղափոխական քայլիսներն ապացուցել են, որ այս հարցում անգերազանցելի են: Կարծես թե իշխող թիմում մրցույթ է հայտարարված, ով այնպիսի աբսուրդ հայտարարություն կանի, նրան պայծառ ապագա է սպասվում: Այդ պատճառով էլ չենք հասցնում գնալ դրանց հետեւից: Այսօր հերթը կրկին խմբակցության ղեկավարինն էր՝ Լիլիթ Մակունցինը: Իսկ Մակունցը քանզի սիրում է պրոցեսները խորքով անցկացնել, ինչպես մշակույթն էր իր մեջ, մի քանի նման հայտարարություն է արել: Պատկերացնում եք՝ Մակունցը պնդում է՝ ի տարբերություն Սահմանադրական դատարանի անդամների, օրվա իշխանությունն ամեն ինչ արել է ՍԴ-ի շուրջ ճգնաժամը չխորացնելու համար:
«Այս ամենն ասելով՝ նկատի ունեմ այն, որ, օրինակ, ՍԴ նախագահի պարտականությունները կատարողը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ: Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, և որպես ենթադրյալ թշնամիներ՝ ներկայացվում ենք մենք: Վերջերս Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում մենք ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն էր տրամադրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այցելել է Սահմանադրական դատարան»:

Նախ մի հատ ճշտենք՝ այդ ինչ ճգնաժամի մասին է, որ խոսում է այս աչոնիկը, ինչով է արտահայտվել ՍԴ-ում ճգնաժամը, բացի Նիկոլ Փաշինյանի կամակատար, ինքնահռչակ Վահե Գրիգորյանի խայտառակ հայտարարությունների, մասնավորապես անդամ-դատավոր տարանջատումների, որն արժանացավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի արգահատանքի: Եւ քանի որ իրականում այդ ճգնաժամը չկա, այն միայն Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության գլուխներում է, կարելի է այսքանով հարցը փակել: Բայց քանի որ Մակունցը այլ շեդեւրներ էլ է ասել, արժե անդրադառնալ:

Ի դեպ, Արամ Օրբելյանը Հրայր Թովմասյանի սանիկն է եւ եթե որեւէ օրենքով արգելվում է քավորի աշխատանքի վայր այցելելը, հրապարակեք խնդրենք, թող ՀՀ հպարտ քաղաքացիներն իմանան այդ ծանր հանցագործության մասին: Իսկ եթե այդուհանդերձ «հանցավոր» այց լիներ, ինչ –որ կասկածելի թեմայով, ապա իշխանության ԱԱԾ-ն նոր չէ, որ կթմբկահարեր այդ թեման:
« Հաջորդը՝ Հրայր Թովմասյանը ներկայանում է՝ որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ: Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար, սա վկայությունն է այն բանի, որ ի հակառակ իշխանությունների ջանքերի՝ տեղի է ունեցել հակառակը հենց դատարանի կողմից»,- շարունակել է Մակունցը:

Փաստորեն, ստալինյան գրաքննության ժամանակներն են, երբ լեզվի սայթաքումը կարող է ճակատագրական դառնալ:

Ներեցեք տիկին կամակատար, իսկ միգուցե մատնանշեիք որեւէ գործողություն, որը կմատներ դատական իշխանությունն ուզուրպացնելու Թովմասյանի մտադրությունները: Փոխարենը գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից դատական իշխանությունն ուզուրպացնելու հազար ու մի ձախողված փորձ է ցայսօր արվել՝ ՍԴ-ի դեմ Իմ Քայլի դիմումից սկսած, դատարանները շրջափակելուց ու Հրայր Թովմասյանի ու իր մերձավորների դեմ քրեական արշավից վերջացրած:
Իսկ Վահագն Հովակիմյանի կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծն այլեւս վեր է Հրայր Թովմասյանի դեմ Փաշինյանի հայտարարած պատերազմից, դա մի հակասահմանադրական ձեռնարկ է, որը ողջ պետությունը դուրս է բերելու իրավական պետության ռելսերից. «ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել», - ասում է Մակունցը:

Իյա՝ իրո՞ք, կասեր դասականը, եթե ՀՀ քաղաքացին է ձեր առջեւ դրել այդ պահանջը, ինչու եք ամեն ինչ անում, որ Սահմանադրությունը փոխելու համար շրջանցեք այդ քաղաքացուն եւ հանրաքվեի փոխարեն 88 հոգով որոշեք այդ հարցը:

Անի Սահակյան

դիտվել է 3657 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am