Բատկան Վաշինգտոնի տեսադաշտում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոն այսօր Տաշքենդում ավարտում է իր շրջայցը հետխորհրդային երկրներ, որը սկսվել էր հունվարի 31-ին Կիև այցով։ Այնտեղից Պոմփեոն ուղևորվել էր Մինսկ, այնուհետև՝ Նուր-Սուլթան։

Ուզբեկստանում ԱՄՆ պետքարտուղարը մասնակցում է «5+1» գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպում են Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի արտգործնախարարները և Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Պոմփեոյի շրջագայության հիմնական իրադարձությունը, իհարկե, այցն էր Բելառուս։ Սա Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին այցն է այդ երկիր 1990-ականների սկզբից ի վեր։ Մինսկում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել էին և՛ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, և՛ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ովքեր հյուրին հավաստիացրել էին, որ նա եկել է նորմալ երկիր, որտեղ ապրում են նորմալ մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել կայունության և խաղաղության համար։

Հավելենք՝ ԱՄՆ-ը Բելառուսում նույնիսկ դեսպան չունի։ Պետքարտուղարը, սակայն, հայտարարել է, որ առաջիկայում Վաշինգտոնը նոր դեսպան կուղարկի Մինսկ՝ Բելառուսի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Այցն անցնում էր Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Երկու երկրները դեռևս չեն կարողացել համաձայնեցնել Բելառուսին նավթի մատակարարման պայմանները, չեն կարողացել նաև համաձայնության գալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության դե ֆակտո ստեղծման ճանապարհային քարտեզի շուրջ։ Բելառուսը նույնիսկ սկսել է նավթ գնել Նորվեգիայից և էներգակիրների շուրջ բանակցություններ վարել Ղազախստանի հետ։

ԱՄՆ պետքարտուղարն էլ, իր հերթին, Մինսկին ամերիկյան նավթն է առաջարկել։ «Միացյալ Նահանգները պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել մրցունակ գներով», - Մինսկում ասել է Պոմփեոն։

Այսպես, ԱՄՆ-ը հայտարարում է, որ պատրաստ է ծածկելու Բելառուսի նավթի ողջ պահանջարկը: Կրեմլը Պոմփեոյի այցին դեռ չի արձագանքել։ «Մրցունակ գներով»-ը, իհարկե, չի նշանակում, որ նման գործարք անմիջապես կարող է կայանալ: Ամեն դեպքում, այդ հայտարարությունը բացառապես քաղաքական է, և կարելի է պատկերացնել, թե որքան կարող է զայրացնել Կրեմլին:

Բելառուսի պատմության մեջ առաջին անգամն է, որ ԱՄՆ պետքարտուղարը այց է կատարում Մինսկ ու նման հայտարարությամբ հանդես գալիս, մի երկրի պաշտոնյա, որի երկիրը հանդիսանում է աշխարհի խոշորագույն էներգառեսուրսներ արտադրող երկիրը:
Ու այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Ռուսաստանի և Բելառուսի հակամենաշնորհային գերատեսչությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել հանրապետության տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների վերաբերյալ:

Մինսկում փետրվարի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը Լուկաշենկոն ասել է. «Ես անկեղծորեն ուրախ եմ մեր հանդիպման համար: Առնվազն երկու պատճառով, առաջինը` Դուք ԱՄՆ ժամանակակից քաղաքականության ճարտարապետներից մեկն եք: Այդպես է մեզ մոտ ընդունված համարել: Երկրորդ` շատ լավ է, որ Դուք երկու երկրների միջև տարաբնույթ չհասկացվածություններից հետո ռիսկի եք դիմել և եկել Մինսկ»:

Բելառուսի նախագահն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումն սկսել է բռնապետության մասին կատակով. «Մեզ մոտ բռնապետությունը տարբերվում է նրանով, որ բոլորը հանգստանում են շաբաթ և կիրակի օրերին, իսկ նախագահն աշխատում է»,- կատակել է Լուկաշենկոն:

Ընդհանուր առմամբ, Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել քննարկել բոլոր հարցերը, որ առկա են երկկողմ օրակարգում: «Դուք պետք է իմանաք, որ Դուք եկել եք նորմալ երկիր, որտեղ նորմալ ժողովուրդ է ապրում: Ժողովուրդ ու երկիր, որը պատրաստ է աշխատել հանուն կայունության ու խաղաղության»,- հավելել է Լուկաշենկոն:
Պոմպեոն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի խնդրում Բելառուսին ընտրել իր ու Ռուսաստանի միջև. «Ես հուսով եմ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները ներդրումների գծով, որպեսզի Բելառուսն ունենա ինքնիշխանություն և անկախություն: Ես այսպես եմ հասկանում, որ դա այն է, ինչ դուք ուզում եք»:

Սպասենք Ռուսաստանի արձագանքին: Բատկայի նկատմամբ, կարելի է ենթադրել, որ ապագայում մեծ քարոզչական արշավ կկազմակերպվի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am