Փաշինյանն իր մտածողության պատճառով մենակ է մնացել

Նիկոլ Փաշինյանը հակապետական ու հակավերնախավային մտածելակերպ ունի։ Իր պատկերացրած պետական կառավարման մոդելում կա մեկ սուբյեկտ և մեկ օբյեկտ՝ ինքը և ամբոխը։ Պետական ու քաղաքական վերնախավից նա զզվում է, վախենում ու համարում, որ բոլորն իր դեմ են աշխատում։

Նիկոլի թիմն իր ընտանիքն է։ Գումարած՝ աներձագը։ Պետությունն իր տնամերձ բոստանն է, իսկ ամբոխն՝ այդ բոստանում բանող «դուխովները»։

Փաշինյանն իր մտածողության պատճառով մենակ է մնացել։ Իսկ դա նրա մեջ վախեր է առաջացրել։ Դավադրությունների զոհ դառնալու վախեր։ Նիկոլի վախերը արտահայտվում են նրա թերթում՝ «Հայկական ժամանակում»։

Նիկոլի թերթը սկզբում տարածեց, որ ԱԱԾ–ում է դավադրություն կազմակերպվել իր դեմ։ Այդ թեզը սկսեց ակտիվորեն տարածել աներձագ Հրաչը, բայց ո՛չ Փաշինյանի քաղաքական թիմը, ո՛չ ԱԱԾ–ն «պասը» չվերցրեցին։ Արարատ Միրզոյանը «պետական հեղաշրջումը» համարեց կենցաղային խոսակցություն։ ԱԱԾ–ն էլ պաշտոնապես հերքեց «պետական հեղաշրջման» վարկածը։

Նիկոլը դրանից հետո ստիպված էր օգտագործել «հիբրիդային հեղաշրջում» ձևակերպումը և խոսել սողացող ռևանշից։

Իր ընդդիմախոսներին բերման ենթարկելու գործընթացներից հետո Նիկոլն արդեն սկսել է ոստիկանությանը կասկածել «հիբրիդային հեղաշրջմանը» մասնակից լինելու համար։ Նիկոլի ապրումներն ու կասկածներն այդ թեմայով կրկին հայտնվել են «Հայկական ժամանակ»–ում։

Ըստ Նիկոլի՝ ընդդիմադիր բլոգերներին բերման ենթարկելով՝ ոստիկանությունն իր գլխին սարքել է։ Թե ինչպես է այդքանից հետո նա աշխատելու ոստիկանության հետ, դժվար է պատկերացնել։

Ֆորեստոլի սինդրոմ

Դատելով ամենից՝ Նիկոլի մոտ Ֆորեստոլի սինդրոմ է նկատվում։

Ջեյմս Ֆորեստոլը 2–րդ համաշխարհային պատերազմից հետո նշանակվել էր ԱՄՆ պաշտպանության նախարար։ ԽՍՀՄ–ի հետ սկիզբ առած սառը պատերազմը նրան կասկածամիտ ու վախեցած էր դարձրել։ ֆորեստոլն ամենուրեք դավադիրների էր տեսնում։ Նրա աչքին բոլորը ծպտյալ կոմունիստ էին թվում, բոլոր իրերը նա կարմիր գույնի մեջ էր տեսնում։

Ի վերջո Ֆորեստոլը հայտնվեց հոգեբուժարանում, որտեղ էլ իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ։ Նա պատուհանից գցել էր իրեն՝ դրանից առաջ անընդհատ գոռալով, որ ռուսներն են գալիս, որ նրանք ամեն տեղ են, և որ ինքը տեսել է ռուս զինվորների։

Հուսանք, որ Ֆորեստոլի սինդրոմը շատ չի խորանա մեր ժողվարչապետի մոտ և ամենուրեք դավադիրների տեսնելով՝ նա չի գնա ԱՄՆ տարաբախտ նախկին նախարարի ճանապարհով։ Իսկ եթե այդ սինդրոմն, այդուհանդերձ, շատ խորանա Նիկոլի մոտ, ապա անհանգստանալու կարիք չկա, քանզի ինչպես ինքն է տեղեկացրել, իր աշխատասենյակի պատուհաններն ամուր փակել են անվտանգության աշխատակիցները։

Հայկ Ուսունց

դիտվել է 1072 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am