Նիկոլ Փաշինյանի սխալ հաշվարկը


Սահմանադրական փոփոխության նախագիծը, պարզվում է, ՍԴ-ի հետ համաձայնեցնելուց բացի, պետք է կարծիքի ուղարկել նաև Վենետիկի հանձնաժողով: Իշխող մեծամասնությունը, որ շտապել ԱԺ արտահերթ նիստ գումարել` օրակարգում ընդգրկելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած ՍԴ-ին խաղից դուրս թողնելու օրենսդրական փաթեթը, այս հանգամանքը հաշվի չէր առել:
Հիշեցնենք, որ փաթեթով մասնավորապես առաջարկվում էր`
– Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,
– Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,
– Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջինը ահազանգեց, որ նման հիմնարար փոփոխությունները չեն կարող կատարվել արտահերթ ընթացակարգով: Դրանք պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե փոփոխությունները որքանով են համապատասխանում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Հունվարի 31-ին հրապարակվեց ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողների հայտարարությունը, որում մտահոգություն են հայտնել ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջեւ լարվածության կապակցությամբ: Նույն օրը պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չեղարկել է սահմանադրական բարեփոխումների օրակարգով փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու որոշումը:
Հիմա իշխանութունները պետք է կողմնորոշվեն` իրենց դարակազմիկ նախագիծն ուղարկել ՍԴ, թե՞ Վենետիկի հանձնաժողով:
Ի դեպ, ՍԴ դիմելու ռիսկն առաջարկվող նախագծով չի չեզոքացվում. . Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը: Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
Դիցուք` ԱԺ-ն որոշում է սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել ՍԴ: Ո՞ վ է ասել, որ նույն նախագիծը ՍԴ-ի համաձայնությանը չի կարող ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով: Կամայական քաղաքացիական նախաձեռնություն կարող է ուղղակի վերցնել ԻՄ քայլի նախագիծն ու դիմել ՍԴ` խնդրելով գնահատել սահմանադրականության հարցը: Այսինքն` ՍԴ-ն շրջանցելու հարցն առաջարկվող նախագծով, միևնույնն է, չի լուծվում:


Հայկ Դավթյան

Հ.Գ. Հունվարի 31-ին լրացավ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքով սահմանված ժամկետը: Որևէ դատավոր այդ օրենքի հնարավորությունից չօգտվեց: Փաստորեն, ՍԴ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հաշվարկները սխալ դուրս եկան:

 

դիտվել է 4642 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am