Դավիթ Տոնոյանի խոշոր վրիպումը

Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի դին հարազատները ի նշան բողոքի որոշել էին Երևան բերել: Նրանց հետ հանդիպման մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բավականին ծանր կացության մեջ էր` հարազատներին հանդարտեցնելը և երթը կանգնեցնելը հեշտ չէր և նախարարը, գուցե ակամա, բայց մի քանի վրիպում թույլ տվեց: Տոնոյանը հայտարարեց, թե Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Նա նաև հայտարարեց, թե ինքը չի հավատում, որ կատարվածն ինքնասպանություն է: Հավատացրեց, որ է կատարվածի բացահայտումն իր թասիբի խնդիրն: 

Միանգամիվ փաստենք, որ անկախ նրանից, թե ով է կատարվածի իրական մեղավորը, նախարարի կողմից ձերբակալված երեք զինվորներից մեկին առանձնացնելը և նրա ով լինելը հրապարակելը, անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։
Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում: (Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է:
Այսինքն` երեք ձերբակալվածից նախարարը չգտես ինչու բարձրաձայնեց միայն նախկին պատգամավորի որդու անունը, թերևս միայն այն պատճառով, որ նա Շմայսի որդին է: Գործը դեռ նախաքննության փուլում է, չկա դատարանի վճիռ: Նման պայմաններում անընդունելի է ինչպես նախապես մամուլում առաջ քաշված ինքնասպանության վարկածը, այնպես էլ զոհված զինծառայողների հարազտաներին հնարավոր մեղավորների անուններ հայտնելը: Սա կարող է անգամ վենդետայի կամ նոր բախման և նոր ողբերգությունների պատճառ դառնալ` հաշվի առնելով զոհվածի հարազատների էմոցիոնալ հոգեվիճակը:Հետևաբար, նախարարը պետք է առնվազն խուսափեր անուններ և որակումներ տալուց` դա թողնելով դատարանին: Միակ բանը, որ ի պաշտոնե Տոնոյանը պարտավոր էր հայտարարել, դա գործն անձնական հսկողությւան տակ վերցնելն ու քննության ընթացքին հետևելը պիտի լիներ:
Իսկ ընդհանրապես բանակում կատարվող միջադեպերը փաստում են, որ զինված ուժերի բարեփոխումները ձևական բնույթ են կրում: Ինչքան էլ որ զորամասերում սննդի կազմակերպման նոր մեխանիզմ է ներդրվել, ինչքան էլ որ հագուստի և կենցաղային այլ պարագաների խնդիր է լուծվել, միևնույնն է` խորքային խնդիրը մնում է չլուծված:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6244 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am