«Ֆոլքսվագենը» շրջվել է եւ այրվել. վարորդը մահացել է
Մայիսի 4-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ճանապարհի Աստղաձոր գյուղի հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել եւ այրվում է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կողաշրջվել եւ այրվել է, ինչի հետեւանքով վարորդը մահացել է: Կատարվում է քննություն:
