Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը

Ազգային ժողովի ղեկավար կազմը խորը դիսկոմֆորտի մեջ է: Մի կողմից Սահմանադրական դատարանից օր առաջ ազատվելու Նիկոլ Փաշինյանի անհամբեր պահանջը, մյուս կողմից` ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի անպատեհ հայտարարությունը, որտեղ մտահոգություն են հայտնել ՍԴ նախագահի և վարչապետի միջև լարվածության կապակցությամբ: 

Հունվարի 30-ին Հայաստանի Ազգային ժողովի կայքում տեղեկություն էր հրապարակվել սահմանադրական բարեփոխումների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին: Հայտարարությունը, սակայն, մի քանի ժամ անց հեռացվեց ԱԺ կայքից, որին հաջորդեց Արարատ Միրզոյանի որոշումը` արտահերթ նիստը չեղարկելու վերաբերյալ: Նիստում ընդգրկված էր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում էր փոփոխել Սահմանադրությունը` շրջանցելով այդ հարցը Սահմանադրական դատարանի հետ համաձայնեցնելու սահմանադրական կարգավորումը:

Նախագծով ոչ պարտադիր էր դառնալու ՍԴ-ի կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականության վավերացումը, փոխարենը այդ գործառույթը վերապահվում է Ազգային ժողովին։ Առաջարկվում էր նաև ուժը կորցրած ճանաչել ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի վավերացմանը ներկայացնելու դրույթը: Այսինքն` փաստացի չեղարկվում էր իշխանության ճյուղերի տարանջատումը. Սահմանադրական դատարանը, նախագահը չեզոքացվում են, Ազգային ժողովի մեծամասնությունը` իր առաջնորդով, դառնում է միակ իշխանություն: Պետության այս մոդելը հատուկ է բոլշևիկյան հասարակարգին: Որևէ նշանակություն չունի, թե ով է այսօր մեծամասնության, ով` ՍԴ դատավորի կամ երկրի նախագահի դերում:

Ցանկացած մեծամասնություն մի օր դառնում է փոքրամասնություն, ցանկացած պետական ինստիտուտ, ներկա կամ նախկին պաշտոնյա կարող է դառնալ բոլշևիկյան համակարգի զոհ և ունենալ սահմանադրական պաշտպանության կարիք:
Ինչևէ, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված, իսկ հետո չեղարկված նախագծի ընդունումը պետք է կատարվեր արագացված ընթացակարգով: Թերևս եթե ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայտարարությունը չլիներ, հենց այսպես էլ կլիներ` ԱԺ արտահերթ նիստը կհրավիրվեր: «Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշել են համազեկուցողները:

Ակնհայտ քննադատությունը` կապված անմեղության կանխավարկածի և դատական իշխանության ապագայի հետ, համազեկուցողների գնահատականն է ՍԴ-ի ու ՍԴ նախագահի հանդեպ կիրառվող ճնշումների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են մանիպուլացնել համազեկուցողների հայտարարությունը` նշելով, թե նրանք ողջունում են իշխանության ձեռնարկած քայլերը` լուծելու ՍԴ ճգնաժամը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը. «Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»: Ռուստամ Բադասյանի խոսքը ընդամենը արտաքին շղարշն է: Իրականում, սակայն, իշխանությունները հասկացել են` բոլշևիկյան բռնապետություն ստեղծելու նախաձեռնությունը միջազգային կառույցները չեն ընդունելու: Հասկանում են, դրա համար էլ չեղարկեցին արտահերթը:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5304 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am