Իշխանությունը ստացավ հերթական քոթակը

Իշխանությունը փորձում է ամեն գնով տիրանալ Սահմանադրական դատարանին, թեկուզեւ՝ հակասահմանադրական, սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով: Հունվարի 30-ին իշխող իմ Քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ դրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը : Պարզ հասկանալի եւ ոչ իրավաբանական լեզվով բացատրենք խնդրի էությունը: Հայտնի է, որ Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող:
Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է արվում վերացնել այս պարտադիր պահանջը՝ «հիմնավորելով» այն որպես Ազգային ժողովի հայեցողություն՝ կցանկանա, կդիմի Սահմանադրական դատարան, չի ցանկանա, չի դիմի:

Ավելին, նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի Սահմանադրական դատարան, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա , անկախ արդյունքներից, այն պետք է դրվի քվեարկության: Այսինքն, իշխանությունն ուզում է առանց ՍԴ եզրակացության սահմանադրական փոփոխություններ իրականացնել, փոխել ՍԴ-ի վերաբերյալ հոդվածները եւ այդ ճանապարհով ազատվել Հրայր Թովմասյանից:

Նախագծերի փաթեթով, ըստ էության, վերացվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին նախադասությունը, որը սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունելու կամ այն հանրաքվեի դնելու համար նախատեսում է նախնական սահմանադրական վերահսկողություն՝ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու պահանջի ձևով։

Նախագծերի փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ իբր «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող «Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում»։

Մինչդեռ սահմանադրագետ իրավաբանները հիշեցնում են Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը, որը Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահել մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը ստուգել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը՝ անկախ այն հանգամանքից՝ Սահմանադրության փոփոխությունը կատարվում է հանրաքվեի միջոցով, թե Ազգային ժողովի կողմից։ Սահմանադրական վերահսկողության նպատակը ստուգելն է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրության մեջ չառաջանան ներքին հակասություններ։

Դրա համար էլ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը Ազգային ժողովի համար որպես պարտականություն է սահմանել Սահմանադրական դատարան դիմելը՝ Սահմանադրության փոփոխության հարցով: Ինչեւէ, իշխող թիմում դժվար որեւէ մեկի ուղեղն ընդունի Սահմանադրության համապարփակ մեկնաբանությունը, նրանք մի հոդվածը կարդացել, մոռացել են մյուսների մասին եւ հիմա ցանկանում են իրենց ձեւով մեկնաբանել: Սակայն մենք հարկ ենք համարում նրանց նախապես զգուշացնել, որ այս օրենքի ընդունումը ոչ այլ ինչ է լինելու, քան սահմանադրական կարգի տապալում: Վվաղը չասեք, թե չզգուշացրեցինք, երբ բիրիքով կանգնեք դատարանի առջեւ: Պատահական չէ, որ իշխանությունն արդեն առաջին քոթակը ստացավ՝ ԵԽԽՎ-ից : Անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ: «Մենք անհանգստացած ենք Հայաստանում երկու իշխանական ճյուղերի`Վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի միջև առկա բարձր լարվածությամբ»,-հայտարարել են ԵԽԽՎ-ում Հայաստանի մոնիթորինգով զբաղվող համազեկուցողներ սլովենացի Անդրեյ Շիրչելն ու ֆինլանդացի Կիմո Կիլյունենը:
«Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն ըստ օրենքի գերակայության, և հարգեն այն իրենց գործով և խոսքով, ներառյալ անմեղության կանխավարկածը:

Անի Սահակյան

 

դիտվել է 4214 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am