Անգրագիտության հրավառություն իշխող թիմում

Հունվարի 30-ին Ազգային շրջանառության մեջ դրվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ Իմ Քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակությամբ: Խոսքը Սահմանադրական դատարանի դեմ հերթական  ռեպրեսիվ ու հակասահմանադրական օրենքի մասին է: Բայց այս նյութում այդ մասին չէ, որ խոսելու ենք:

Նույն օրը՝ երեկոյան խորհրդարանի պաշտոնական կայքը հայտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2020թ. փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` վերոհիշյալ նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ Հավանաբար, պարզելով, որ արտահերթ նիստի նշանակումը խախտում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջները, նշված հայտարարությունը, հաջորդ օրը՝ հունվարի 31-ին հանվեց ԱԺ կայքից:


Խնդրն այն է, որ արտահերթ նիստ հնարավոր է հրավիրել միայն ԱԺ խորհրդի հաստատմամբ, մինչդեռ իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմն ապօրինի հեռացնելու հարցում, որ նման հապճեպ որոշում է կայացրել, դեռ կասկածելի ՝ հավաքվել է պատգամավորների համապատասխան թվով ստորագրություն, թե ոչ: Համաձայն հաղորդագրության՝ ԱԺ նախագահը որոշում էր ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միանգամից առաջին և երկրորդ ընթերցումներով, ինչի իրավունքը չունի:
Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը եւս պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում:
Ավելի ուժ խորհրդարանի ղեկավարությունը պաշտոնապես ընդունեց, որ խախտում է թույլ տվել եւ Արարատ Միրզոյանը նոր որոշում ընդունեց՝ դրանով անվավեր ճանաչվելով իր կողմից ապօրինի ընդունված նախորդ որոշումը:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ այսպիսի դեպքն է, երբ ԱԺ նախագահը անվավեր է ճանաչում իր կողմից ավելի վաղ ընդունված որոշումը կամ կարգադրությունը: Նախորդը ԱԺ աշխատակազմին ապօրինի ազատելու կարգադրություններն էին: Նշենք, որ
Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները: Իսկ պատճառը, կարծում ենք բոլորին է պարզ, ԱԺ-ում չկա գեթ մեկ մասնագետ, ով կտիրապետի տարրական իրավաբանական գիտելիքների, իսկ պատգամավորների մասին՝ խոսք չկա:

Անի Սահակյան

դիտվել է 3243 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am